Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյան

 Տեր Մկրտիչ (ավազանի անունը՝ Աշոտ) ավագ քահանա Թովմասյանը ծնվել է 1951թ. հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1974-76թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1976-1979թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում: 1979-1981թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1981թ. ձեռնադրվել է սարկավագ: 1981-1984թթ. ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում՝ որպես սարկավագ: 1984-1988թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում՝ որպես վերակացու դաստիարակ: 1989թ. հուլիսի 2-ին ձեռամբ Տեր Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: Նույն թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: 1989-1994թթ. ծառայել է Արցախի թեմում: 1995թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն: 1994-2001թթ. ծառայել է Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանքում: 2001 թվականից մինչև 2013թ. նոյեմբեր ամիսը ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում՝ Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ, այնուհետև Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու և Սուրբ Խաչ Զորավոր մատուռի հոգևոր հովիվ: 2011թ. մարտի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 3 զավակ: