Սբ. Գևորգ զորավարի տոնի առիթով Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի առաջնորդությամբ եկեղեցու հավատացյալները սեպտեմբերի 27-ին ուխտի գնացին Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի, մասնակցեցին նախատոնակին, այցելեցին Աշտարակի եկեղեցիներ: Իսկ տոնի բուն օրը Մասիսի Սբ. Գևորգ եկեղեցում Սբ. Պատարագ մատուցվեց: Այդ օրը համայնքի բնակիչներից բացի բազմաթիվ ուխտավորներ էին մասնակցում Սբ. Պատարագին: Ավարտին եկեղեցու ծխական խորհրդի անդամները հուշանվերներ ու Սբ. Գևորգի վարքի մասին պատմող թերթոններ բաժանեցին: Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի բարձր տնօրինությամբ այդ օրը Թեմի՝ Սբ. Գևորգի անունը կրող չորս եկեղեցիներում Սբ. Պատարագի ավարտին կատարվել է Գևորգների ու Գևորգյանների օրհնություն: