ԱԲՐԱՀԱՄ Բ ԽՈՇԱԲԵՑԻ

ԱԲՐԱՀԱՄ Բ ԽՈՇԱԲԵՑԻ

1730-1734


Աշակերտել է Վարդան Բաղիշեցուն և Գրիգոր Շղթայակիրին: Եղել է Բաղեշի Ամրտոլու վանքի միաբան, Մշո Ս. Կարապետի վանքի նվիրակ, ապա՝ վանահայր (1717-1730): Զբաղվել է մատենագրությամբ, հեղինակել է ներբողական երկու և հոգևոր հինգ տաղեր (բոլորն էլ անտիպ): Ժամանակակիցների կողմից հորջորջվել է «այր առաքինի և ճգնազգեաց, հեզ և բարեբարոյ, աղօթասէր և տօնակատար»: Կաթողիկոս է ընտրվել Օսմանյան պետության հովանավորությամբ, վայելել է նաև Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքների աջակցությունը: Կաթողիկոսության տարիներին փորձել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի համար ստեղծել խաղաղ և ապահով կեցություն: Վերանորոգել է Ս. Էջմիածնի և շրջակայքի վանքերն ու եկեղեցիներր, պատկերազարդել տվել Մայր տաճարի որմերն ուսյուները: Մահացել է համաճարակից և թաղվել Ս. Գայանե վանքում: