ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

story_img

Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ծնվել է 1957թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում:
1976 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, 1977-79թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
1984թ. Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին ձեռնադրվել է սարկավագ:
1985թ. գերազանցությամբ ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը` պաշտպանելով «Ս. Հովհան Դամասկացու «Բանք ընդդիմադրականք ի քակտումն հերձուածոց Յակոբիկ Ասորոց» թեմայով ավարտաճառը:
1985-1986թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում` որպես քարտուղար:
1987թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

blog_img

Կենտրոն, Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի


Երևանի երբեմնի բերդին հանդիման՝ Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում, Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ ժամանակներից գործում էր մի վանք-անապատ: Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր` բաղկացած Ս. Սարգիս, Ս. Գևորգ և Ս. Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից: 


blog_img

Տեր Պետրոս ավագ քհն. Մալյան (հոգևոր հովիվ)


  Տեր Պետրոս (ավազանի անունը՝ Բորիս) ավագ քահանա Մալյանը ծնվել է 1954թ. փետրվարի 1-ին, Երևանում: 1961-1970թթ. սովորել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցում: 1971-1974թթ. սովորել է Երևանի Շինարարական տեխնիկումում: 1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում: 

blog_img

Տեր Շահե քահանա Հայրապետյան


Տեր Շահե (ավազանի անունը՝ Հովիկ) քահանա Հայրապետյանը ծնվել է 1959թ. օգոստոսի 7-ին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում:  1966-1976թթ. սովորել է Երևանի Մ. Մանուշյանի անվան միջնակարգ դպրոցում: 1978-1982թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի բաժնում: 

blog_img

Տեր Անուշավան քահանա Կոշեցյան


 Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը (ավազանի անունը՝ Գևորգ) ծնվել է 1973թ. հունիսի 9-ին, Աշտարակի շրջանի Օշական գյուղում: 1979-1989թթ. սովորել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում: Մանկուց հաճախել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և մասնակցել եկեղեցական արարողություններին: 1990թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան

blog_img

Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցի


Արարատյան Հայրապետական թեմի Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցին կառուցվել է 2019թ․


blog_img

Տեր Հովհաննես քահանա Մարուքյան (հոգևոր հովիվ)


Տեր Հովհաննես քահանա Մարուքյան (ավազանի անունը՝ Արման)

Ծնվել է 31.03.1980թ. Երեւանում:

 

blog_img

Կենտրոն, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի


Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից է: Նախապես այն կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել Զորավոր Սուրբ Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ համարվող Զորավոր Ավետարանը: Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր: 


blog_img

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան (հոգևոր հովիվ)


Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը (ավազանի անունը՝ Գոռ) ծնվել է 1977թ. նոյեմբերի 28-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: 1984-1993թթ. սովորել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 

blog_img

Տեր Հայկազուն քահանա Մկրտչյան


Տեր Հայկազուն (ավազանի անունը՝ Հայկ) քահանա Մկրտչյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 16-ին, Երևան քաղաքում: 1965-1975թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 53 միջնակարգ դպրոցը: 1980-1985թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում: 

blog_img

Տեր Վահան քահանա Առաքելյան


Տեր Վահան (ավազանի անունը՝ Վախթանգ) քահանա Առաքելյանը ծնվել է 1976թ. հոկտեմբերի 3-ին, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը, 1993-1996թթ. սովորել է Շիրակի թեմի Հոգևոր Ընծայարանում:

blog_img

Կենտրոն, Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)


Կոնդի բարձունքին, մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ. կառուցվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ: Եկեղեցին, ուշ միջնադարյան մյուս՝ Ս. Պողոս-Պետրոս, Զորավոր Սուրբ Աստվածածին և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների նման, եռանավ բազիլիկ է:


blog_img

Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյան (հոգևոր հովիվ)


Տեր Տիրայր (ավազանի անունը՝ Տիգրան) ավագ քահանա Սահրադյանը ծնվել է 1958թ. Արարատի մարզի Ազատաշեն գյուղում: Սովորել է գյուղի ութամյա դպրոցում, այնուհետև 1973թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում, որից հետո շարունակել է ուսումը և ավարտել ճեմարանը:

blog_img

Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյան


Տեր Ավետիս (ավազանի անունը՝ Սամվել) քահանա Դանիելյանը ծնվել է 1961թ.-ի նոյեմբերի 12-ին, Երևանում: 1969-1979թթ. սովորել և ավարտել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցը: 1980թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:

blog_img

Տեր Դանիել քահանա Բաղումյան


Տեր Դանիել (ավազանի անունը՝ Վարդան) քահանա Բաղումյանը ծնվել է 1975թ. փետրվարի 6-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում: 1992թ. ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց:

blog_img

Շենգավիթ, Նորագավիթ, Ս. Գևորգ եկեղեցի


Հնագույն և մարդաշատ Նորագավիթ գյուղը տասից ավելի եկեղեցիներ ուներ, որոնցից այսօր պահպանվել է միայն Ս. Գևորգը: Այն իր հատակագծային և ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն: Եռանավ, անգմբեթ բազիլիկ շինություն է, կամարակապ արևմտյան նախասրահով՝ վրան 12-սյունանի կաթողիկե զանգակատնով: 


blog_img

Տեր Վարդան քահանա Գափոյան (հոգևոր հովիվ)


  Տեր Վարդան (ավազանի անունը՝ Տիգրան) քահանա Գափոյանը ծնվել է 1974թ. ապրիլի 23-ին, Արարատի մարզի Ավշար գյուղում: 1980-1990թթ. նախնական կրթություն է ստացել տեղի միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին հաճախել է Ս. Խոր Վիրապ վանք և որպես դպիր մասնակցել կիրակնօրյա ժամերգություններին և Սուրբ Պատարագներին: 

blog_img

Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյան


  Մյուռոն (ավազանի անունը՝ Ռաֆիկ) ավագ քահանա Ադամյանը ծնվել է 1954թ.-ի օգոստոսի 24-ին, Էջմիածին քաղաքում: 1961թ. ընդունվել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և 1969թ. ավարտել ութերորդ դասարանը: