ԱԲՐԱՀԱՄ Գ ԿՐԵՏԱՑԻ

ԱԲՐԱՀԱՄ Գ ԿՐԵՏԱՑԻ

(1734–1737)

Ամենայն Հայոց կաթողիկոս 1734–ից: Հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցուն: Ծնվել է XVll դ. 70–ականներին, Կրետեի Կանդիա քաղաքում, մահացել 1737–ի ապրիլի 18–ին Վաղարշապատում: Թաղվել է Շողակաթ վանքի զանգակատան ձախակողմյան հատվածում: Ծնողներն են արքունի ճարտարապետ կեսարացի Թոսունենց Արզումանը և Մահտեսի Մարիամը, որը եղել է հույն: Աշակերտել է Հովսեփ Աստվածաբան վարդապետին, ստացել աստվածաբանական փայլուն կրթություն, դարձել Երուսաղեմի միաբանության անդամ, ապա` նվիրակ: Եպիսկոպոս է ձեռնադրվել Աղեքսանդր Ա Ջուղայեցու կողմից: 1709–ին նշանակվել է Թեքիրդաղի թեմի առաջնորդ: Կարևոր դեր է խաղացել թեմի տարածքում կաթոլիկական միսիաների գործունեությունը արգելելու և Հայոց եկեղեցու դավանական անկախությունն ու ինքնուրույնությունը պաշտպանելու գործում: 1719–1721–ներին որպես ուխտ ավոր այցելել է Երուսաղեմ, իսկ 1734–ին` Ս. Էջմիածին, ջերմ ընդունելության արժանացել Աբրահամ Բ Խոշաբեցու կողմից: Այցելել է Արևելյան Հայաստանի նշանավոր վանքերն ու եկեղեցիները (Հովհաննավանք, Սաղմոսավանք, Կարբի, Մուղնի, Օշական, Խոր վիրապ, Ակոռի, Հավուց թառ, Գեղարդ, Գետարգել և այլն), ի մոտո ծանոթացել երկրում տիրող հոգևոր–մշակութային ու տնտեսական կյանքին: Աբրահամ Բ Խոշաբեցու մահից հետո  նտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս, օծվել 1734–ի նոյեմբերի 24–ին: 1730–ական  վականների կեսերի պարսկա–օսմանյան պատերազմների ժամանակ ցուցաբերելով մեծ խորաթափանցություն, հեռատեսություն և դիվանագիտական հմտություն` անվերապահ աջակցություն է հայտնել պարսից տիրակալ Նադիր խանին, ումից կարողացել է ստանալ 35 հրովարտակ` ի շահ Հայոց եկեղեցու: Նա կարողացել է Մայր Աթոռն ազատել հարկերից, հաստատել է տվել Ամենայն Հայոց կաթողիկոսության իրավունքները, ընդարձակել Ս. Էջմիածնի կալվածքները: Աբրահամ Գ Կրետացու ջանքերով պարսկական գերությունից ազատվել և Մայր Հայրենիք են վերադարձել հազարավոր հայեր: Կարևոր հայանպաստ ձեռքբերում էր այն, որ կաթողիկոսի խնդրանքով Նադիրը հատուկ հրովարտակով զրկել է մահմեդականություն ընդունած հայերին ժառանգելու իրենց քրիստոնյա հարազատների ունեցվածքը: Աբրահամ Գ Կրետացին զբաղվել է նաև մատենագրությամբ: Նա հեղինակ է «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր շահին պարսից» երկասիրության, որն ընդգրկում է երկու և կես տարվա ժամանակամիջոց (1734–1736) և բաղկացած է 53 ոչ մեծածավալ գլուխներից: Առաջաբանում Կրետացին խոստանում է իր և Մայր Աթոռի վերաբերյալ գրել «կարճ, համառօտ և պարզ ճշմարիտ պատմութիւն»: Այդպես էլ վարվել է. նա արձանագրում է այն ամենը, ինչ որ ինքը գործել կամ ինչքան որ մասն ակցել է, ներկայացրել իրեն շրջապատող մարդկանց նկարագիրը, իր մասնակցությամբ տեղի ունեցած իր ադարձությունները: Հետաքրքիր են հատկապես նրա և Նադիրի հանդիպումների մանրամասները: Բովանդակ արևելագիտության համար առանձնակի արժեք ունեն Եղվարդի ճակատամարտի, Մուղանի դաշտում Նադիրի թագադրության, պարսկական տերության վարչակարգի մասին հայտնած տեղեկությունները: Աշխատությունը թարգմանվել է ֆրանսերեն, ռուսերեն և հատվածաբար` պարսկերեն: Պատմագիտական անուրանալի արժեք ունի Աբրահամ Գ Կրետացու հիշատակարանը(«Ծոցի տետրակ»): Ինքնագիր այսհիշատակարանը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք բացակայում են «Պատմության» բուն տեքստում և ունեն աղբյուրագիտական մեծ արժեք: Աբրահամ Գ Կրետացու կոնդակներից հայտնի են հինգը, որոնցից երեքը հրատարակվել են: Նա եղել է նաև հմուտ գրիչ. ընդօրինակել է Հովհան Ոսկեբերանի աշխատություններից մեկը և մի նոտրագիր Մայր Մաշտոց, ծաղկել ձեռագրեր (Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր դ 969, ժամանակը` 1720–1721–ին, վայրը` Երուսաղեմ):

Կաթողիկոսական գահին Աբրահամ Գ Կրետացուն հաջորդել է Ղազար Ա Ջահկեցին: