Կույր մի աղջիկ կար, ով շատ էր տառապում կուրության պատճառով: Ատում էր բոլորին` բացի իրեն անչափ սիրող ընկերոջից: Հանուն իր սիրելի աղջկա տղան միշտ պատրաստ էր ամեն քայլի: Աղջիկն ասել էր, որ եթե միայն կարողանար տեսնել աշխարհը, կամուսնանար տղայի հետ: Մի օր անհայտ մի անձ աջկան նվիրեց մի զույգ աչք, և նա արդեն կարող էր տեսնել ամեն ինչ, իր ընկերոջը նույնպես: Տղան ասաց. - Դե, այժմ տեսնում ես, կամուսնանա՞ս ինձ հետ: Մինչդեռ աղջիկը ցնցված էր այն փաստից, որ իր ընկերը ևս կույր էր, և հրաժարվեց ամուսնանալ նրա հետ: Տղան հեռացավ արցունքն աչքերին, իսկ հետո նրան գրեց հետևյալ երկտողը. «Միայն խնդրում եմ լավ խնամել աչքերս, սիրելիս»: