Ոչինչ չի կարող բաժանել

Ոչինչ չի կարող բաժանել

Աղջիկն իր պատուհանից նայում էր ձնագանդի խաղացող երեխաներին. որքան էր ցանկանում խաղալ նրանց հետ: Սակայն հիշում էր առավոտյան հայրիկի խոսքերը.  - Աղջիկս, այսօր ձնագնդի մի խաղա, այսօր դա քեզ համար ամենալավ զբաղմունքը չէ: Աղջիկը պատասխանել էր` համբուրելով հայրիկի այտը և հավաստիացնելով, որ տանը կմնար ու գիրք կկարդար: Սակայն դրսում շատ գեղեցիկ էր, արևը պայծառ փայլում էր, և աղջիկը մտածում էր. ինչո՞ւ հայրիկը թույլ չտվեց դուրս գնալ` խաղալու: Դիտելով օդում թռչող ձնագնդիները, աղջիկն ալևս չդիմացավ և գնաց միանալու խաղացող երեխաներին: Մի քանի ժամ անց աղջիկը հրաժեշտ տվեց ընկերներին և ուղղվեց դեպի տուն` մինչև հայրիկի գալն աննկատ ներս մտնելու: Շտապելով տուն մտնել` աղջիկը չնկատեց աստիճաններին ընկած թաթմանը, և ոտքը դնելով դրա վրա` սահեց ու վայր ընկավ: Վեր կացավ և սարսափով նկատեց, որ ընկնելիս վնասել և պատռել էր հայրիկի սիրելի նկարը, որը դրված էր աստիճանների մոտ:Սովորաբար աղջիկն ընկնելուց հետո անմիջապես վազում էր հայրիկի մոտ` օգնություն խնդելու, բայց այս անգամ` ոչ: Ինչպե՞ս էր նայելու հայրիկի աչքերին, չէ՞ որ չէր լսել նրան և վնասել էր նրա սիրելի նկարը: Աղջիկը պահեց պատռված նկարը և թաքնվեց իր սենյակում: Օրվա մնացած մասը նա փակվեց իր սենյակում. մարմինը ցավում էր ընկնեուց, իսկ սիրտն ավելի էր ցավում այն մտքից, որ հայրիկն իրեն այլևս չէր սիրում և երևի այլևս երբեք չէր ցանկանա տեսնել իրեն ու խոսել իր հետ:Աղջիկն անմխիթար լալիս էր: Նա միշտ հայրիկի հետ մտերիմ էր եղել, միասին խաղացել էին և դասերը պատրաստել, ծիծաղել ու լացել: Իսկ հիմա՞:Ով գիտե դեռ ինչքան աղջիկը փակված կմնար սենյակում, եթե չգար մայրիկը: Նա իմաստուն խորհրդատու էր: Լսելով աղջկան` նա ասաց. - Աղջիկս, դու սխալ ես, սակայն չպիտի շարունակես մնալ այստեղ: Նկարը վերցրու, գնա հայրիկի մոտ և պատմիր ամեն ինչ: Հայրիկը սիրում է քեզ անկախ ամեն ինչից: Չէ՞ որ նա քեզ միշտ էլ ասել է, որ սիրում է քեզ, մի՞թե կասկածում ես: Այո, միգուցե ինքը գնար հայրիկի մոտ, այլապես երբեք չէր հանգստանա: Եվ ահա, վախից դողալով, աղջիկն ուղղվեց դեպի հյուրասենյակ: Հայրիկը նստած էր բազկաթոռին, ինչպես միշտ: Նա նայեց աջկան, և ժպիտը լուսավորեց նրա դեմքը: - Վերջապես եկա՞ր, աղջիկս: Դա արի, նստիր ծնկներիս, - ասաց հայրիկը և պարզեց ձեռքերը` գրկելու դստերը: - Հայրիկ, դու այլևս չես կարող ինձ սիրել: Ես շատ վատ բան եմ արել, - ասաց աղջիկը և ցույց տվեց պատռված նկարը: - Աղջիկս, ես ամեն ինչ գիտեմ. ես տեսա քեզ բակ գնալիս, վայր ընկնելիս և նկարին դիպչելիս: Գիտես, ես այսօր ազատ օր էի վերցրել` քեզ հետ լավ ժամանցի համար: Ահա թե ինչու քեզ պատվիրեցի բակ չգնալ` խաղալու: Սպասում էի, որ կգաս ինձ հետ խոսելու, ես էլ կկապեի քո վերքերը և քեզ կօգնեի: Դե, չե՞ս մոտենա հիմա: Աղջիկը հազիվ էր հավատում լսածին. հայրիկը նախատեսել էր օրն անցկացնել իր հետ, իսկ ինքը՞… Եվ ամեն ինչ իմանալով հանդերձ, հայրիկն իրեն, այնուամենայնիվ, սիրում էր: - Հայրիկ, ինչպե՞ս կարող ես դեռ սիրել ինձ:Հայրիկը ժպտաց և ասաց. - Սիրելի աղջիկս, ես քես սիրում էի դեռևս մինչև քո ծնվելը: Դու իմ դուստրն ես: Ես միշտ կսիրեմ քեզ: Թեև քո արարքները կարող են հանգեցնել այնպիսի հետևանքների, որոնցից կարող էիր խուսափել, այնուամենայնիվ, ոչինչ չի կարող բաժանել մեզ և խափանել իմ սերը: Դե, հիմա մոտեցիր և թույլ տուր օգնել քեզ նորոգել նկարը:«Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգները, թե՞ սուրը, ինչպես գրված էլ է.«Քեզ համար ենք մեռնում ամեն օր, համարվեցինք որպես ոչխար սպանդի համար»: Բայց այս բոլորից էլ ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ»: (Հռոմ. 8:35):

 

Անգլերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի  

  • 2021-08-09
×