Իմաստուն ծերունին

Իմաստուն ծերունին

Մի օր մի թագավոր ծպտված շրջում էր, երբ տեսավ 80-ամյա մի ծերունու, ով պարտեզում ծառ էը տնկում, և ասաց նրան. «Ով մարդ, մի՞թե հույս ունես, որ այդ ծառի պտուղը պիտի կարողանաս ուտել»: Ծերը պատասխանեց. «Ով մարդ, եթե ես չկարողանամ ուտել, գալիք սերունդը կվայելի»: Թագավորը, տպավորված այս պատասխանից, մի ոսկի տվեց ծերունուն: Ծերունին ասաց. «Ուրիշների ծառն ամառն է պտուղ տալիս, իմ ծառը հիմա տվեց իր պտուղը»: Թագավորը, հիացած մարդու խելացիությամբ, ևս մեկ ոսկի տվեց: Ծերուկն ասաց. «Ով բարի մարդ, ուրիշների տնկած ծառը տարին մեկ անգամ է պտուղ տալիս, իսկ իմ ծառը տարին երկու անգամ պտուղ տվեց»: Թագավորը ևս մեկ ոսկի տվեց և գոհ սրտով մեկնեց:

  • 2021-08-09
×