Առակ թակարդի մասին

Առակ թակարդի մասին

Մկնիկը լսեց, թե ինչպես ֆերմերը և իր կինը զրուցում էին տանը թակարդ դնելու վերաբերյալ։ Նա արագ վազեց գոմ և գոռաց. 

- Տանը թակարդ են դնում. ինչ սարսափելի է։
Հավը քթի տակ քմծիծաղ տվեց և ասաց.
- Ես հասկանում եմ ձեր անհանգստությունը, տիկին մուկ, բայց թակարդը ինձ ոչ մի կերպ չի անհանգստացնում։
Մկնիկը վազեց խոզի մոտ։ Խոզը սփոփեց նրան և հանգիստ ասաց.
- Ես ներողություն եմ խնդրում, բայց դա իմ գործը չէ։ Ես կարող եմ միայն աղոթել ձեզ համար։
Այնուհետև մկնիկը վազեց կովի մոտ և ասաց.
- Այդ չար մարդիկ տանը թակարդ են դրել։
Կովը պատասխանեց.
- Ես, իհարկե, ցավում եմ ձեզ համար, տիկին մուկ, բայց դրանք ձեր խնդիրներն են, բայց ոչ մի դեպքում իմ, հա, հա, հա. ես այնքան մեծ եմ, որ ոչ մի թակարդ ինձ համար սարսափելի չէ։
Հիասթափված մկնիկը վերադարձավ տուն՝ փորձելով քայլել շատ զգույշ։ Հենց այդ գիշեր ուժեղ ձայն լսվեց. թակարդն էր։ Ֆերմերի կինը վազեց տեսնելու բռնված մկանը։ Մթության մեջ նա չտեսավ, որ դա մուկ չէր, այլ թունավոր օձ, որի պոչը ընկել էր թակարդը։ Օձը կծեց ֆերմերի կնոջը։ Ֆերմերը նրան տարավ հիվանդանոց։ Բժիշկներն արեցին իրենց գործը և նրանք վերադարձան տուն։ Առավոտյան նա դեռ շատ թույլ էր։ Իսկ ինչպե՞ս են ապաքինում ծանր հիվանդներին, դե. իհարկե, հավի արգանակով։ Բայց խեղճ կինը շարունակում էր հիվանդ մնալ, և ընկերներն ու հարևանները եկան, որպեսզի նրա մոտ մնան ամբողջ շաբաթներ և խնամեն նրան։ Իսկ որպեսզի կերակրի այդ բոլոր մարդկանց, ֆերմերը մորթեց խոզին։ Ցավոք սրտի, ֆերմերի կինը այդպես էլ չապաքինվեց և մահացավ։ Նրա թաղմանը շատ մարդիկ եկան, և ֆերմերը ստիպված էր մորթել նաև կովին։ Մկնիկը պատի մեծ անցքից նայում էր տխրությամբ, թե ինչպես իրար հետևից գնում էին նրանք, ովքեր ասում էին, թե թակարդն իրենց չի վերաբերում։ Այնպես որ, հաջորդ անգամ, երբ լսեք, որ ինչ-որ մեկը վատ դրության մեջ է, և դուք հաստատ համոզված եք, որ դա ձեզ չի վերաբերում, հիշեք թակարդի մասին։

  • 2021-08-09
×