Խրատ որդիներին

Խրատ որդիներին

Լսեցէ՛ք ինձ՝ ձեր հօրը, որդինե՛ր, եւ արէ՛ք այդպէս, որպէսզի փրկուէք. քանզի Տէրը փառաւորում է հօրն իր զաւակների նկատմամբ եւ հաստատում մօր իրաւունքները որդիների վրայ։ Ով պատւում է հօրը, քաւում է իր մեղքերը, եւ ով յարգում է իր մօրը, նման է գանձ դիզողի։ Ով պատւում է հօրը, ինքն էլ կ՚ուրախանայ իր որդիներով, եւ նրա աղօթքը լսելի կը լինի։ Ով փառաւորում է հօրը, երկարակեաց կը լինի։ Ով լսում է Տիրոջը, կը հանգստացնի իր մօրը եւ իր ծնողներին կը ծառայի այնպէս, ինչպէս տէրերին։ Գործով եւ խօսքով պատուի՛ր քո հօրը, որպէսզի նրա կողմից օրհնութիւն գայ քեզ վրայ։ Հօր օրհնութիւնը ամրացնում է որդիների տները, իսկ մօր անէծքը խարխլում է հիմքերը։ Մի՛ փնտռիր փառք քո հօր անարգանքի մէջ, որովհետեւ քո հօր անարգանքը փառք չէ քեզ համար։ Արդարեւ, մարդու փառքը իր հօր պատուից է գալիս, որդիների նախատինքը՝ մօր անպատուութիւնից։ Որդեա՛կ, զօրավի՛գ եղիր քո հօրը ծերութեան ժամանակ եւ նրան մի՛ տրտմեցրու իր կեանքի ընթացքում։ Եւ եթէ պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։ Ով հոգատար է հօր հանդէպ, Աստուած չի մոռանայ նրան։ Դրա փոխարէն չարը կը ներուի քեզ, քո նեղութեան օրը Տէրը կը յիշի քեզ եւ, ինչպէս սառոյցն է հալւում ջերմութիւնից, այնպէս էլ կը հալուեն քո մեղքերը։ Ով լքում է հօրը, նման է Աստծուն անարգողի, ով բարկացնում է իր մօրը, անիծուած է Տիրոջից։                                                               Յեսուի որդի Սիրաքի իմաստութիւնը (3: 2-18) Ով պատվում է հորը, քավում է իր մեղքերը, և ով հարգում է իր մորը, նման է գանձ դիզողի։ Ով պատվում է հորը, նրա աղոթքը լսելի կլինի։ Ով փառավորում է հորը, երկարակյաց կլինի։ Գործով և խոսքով պատվի՛ր քո հորը, որպեսզի նրա կողմից օրհնություն գա քեզ վրա։ Որդեա՛կ, զօրավի՛գ եղիր քո հորը ծերության ժամանակ և նրան մի՛ տրտմեցրու իր կյանքի ընթացքում։ Եվ եթե պակասի նրա խելքը, ների՛ր նրան: Ով հոգատար է հոր հանդեպ, Աստված չի մոռանա նրան, դրա փոխարեն չարը կներվի քեզ, քո նեղության օրը Տերը կհիշի քեզ և ինչպես սառույցն է հալվում ջերմությունից, այնպես էլ կհալվեն քո մեղքերը։ Ով լքում է հորը, նման է Աստծուն անարգողի, ով բարկացնում է իր մորը, անիծված է Տիրոջից։                                                                         Կրճատ տարբերակ՝ աշխարհաբար

  • 2021-08-09
×