Աստված կա՞

Աստված կա՞

Մի մարդ գնաց վարսավիրանոց`սովորականի նման մարզերը կտրելու և սափրվելու: Նա զրույցի բռնվեց վարսավիրի հետ: Զրուցեցին տարբեր բաների մասին և հանկարծ խոսք գնաց Աստծո մասին: Վարսավիրն ասաց. - Ինչ էլ ասեք` չեմ հավատում, որ Աստված կա:- Ինչո՞ւ, - հարցերց հաճախորդը:- Չէ՞ որ դա պարզ է: Բավական է դուրս գալ փողոց` համոզվելու, որ Աստված չկա: Դե ասացեք, եթե Աստված կա, որտեղի՞ց այդքան հիվանդ մարդիկ: Որտեղի՞ց այդքան լքված, անտւն մանուկներ: Եթե Աստված կա, ապա չէր լինի տառապանք, ցավ: Դժվար է պատկերացնել սիրող Աստծո, Ով թույլ է տալիս այդ ամենը:Հաճախորդը մի պահ մտքերի մեջ ընկավ, սակայն որոշեց լռել, որպեսզի վեճի չբռնվի: Երբ վարսավիրն ավարտեց աշխատանքը, հաճախորդը հեռացավ:Դուրս գալով վարսավիրանոցից, նա տեսավ մի անխնամ, չսափրված մարդու: (Նա այնքան թափթփված, փնթի տեսք ուներ, որ թվում էր, թե մի ամբողջ դար չէր կտրել մազերը և սափրվել):Այդ ժամանակ նա վերադարձավ վարսավիրանոց և վարսավիրին ասաց.- Գիտե՞ք, թե ձեզ ինչ կասեմ: Վարսավիրներ չկան:- Ինչպե՞ս թե, հապա ե՞ս, - զարմացավ վարսավիրը: Չէ՞ որ ես վարսավիր եմ:- Ոչ, վարսավիրներ չկան, - բացականչեց հաճախորդը, - այլապես չէին լինի մազերը չկտրած և չսափրված այնպիսի մարդիկ, ինչպիսին փողոցով անցնող ահա այն մարդն է:- Դե, սիրելիս, խնդիրը վարսավիրները չեն: Պարզապես մարդիկ իրենք չեն գալիս ինձ մոտ:- Խնդիրն էլ հենց այդ է, - ասաց հաճախորդը: - Ես էլ նույնն եմ ասում: Աստված կա, պարզապես մարդիկ չեն փնտրում Նրան և չեն գնում Նրա մոտ: Ահա թե ինչու աշխարհում այդքան շատ ցավ ու տառապանք կա:

  • 2021-08-09
×