Սուրբ Ծնունդ

Սուրբ Ծնունդ

Պատմիչ 1. _ Այս ամենը կատարվել է երկու հազար տարի առաջ:

Պատմիչ 2. _ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծնունդը:

(Սուրբ Ծննդյան տեսարան)
(երգ - շարական)

Պատմիչ 1 _. Այդ ժամանակ մարդիկ ապրում էին մեղքի մեջ և չէին ցանկանում դարձի գալ, Պատմիչ 2 _. Աստված կրկին կամեցավ փրկել մարդուն այդ վիճակից և իր Միածին որդուն ուղարկեց փրկելու աշխարհը:
Մարգարե _. Եվ Աստված ասաց. «Ո՞ւմ ուղարկեմ, եւ կամ ո՞վ կը գնայ այդ ժողովրդի մօտ»: Ու ես ասացի. «Ահաւասիկ ես, ինձ ուղարկիր»:

(շարական, Այսոր ձայնն Հայրական)

Ավետարանիչ1 _. Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ.

(տեսարան ջրհորի մոտ, Մարիամը նստած է, մոտենում է Գաբրիել հրեշտակապետը)

Գաբրիել _.«Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»։
Մարիամ` զարմանում է:
Գաբրիել _. Ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես։ 32Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի։ Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, 33ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»։
Մարիամ _. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։
Գաբրիել_. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի։
Մարիամ _. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»։

(տեսարան: Մարիամը գնում է Եղիսաբեթի մոտ):

Մարիամ _. Ողջո~ւյն, Եղիսաբեթ:
Եղիսաբեթ _. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը։ 43Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ:
Մարիամ _. «Իմ անձը կը փառաւորի Տիրոջը, 47. և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով, 48. որովհետև նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կը տան, 49. որովհետև ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, և նրա անունը սուրբ է:

(տեսարան, Հիսուս Քրիստոսի Ծնունդը):


Ավետարանիչ2 _.2. Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ 3Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ 4Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր։ 6Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար։

(Սուրբ Ծննդյան շարական` Այսօր տոն է)

Ավետարանիչ3 _. 8Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում։ 9Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։
Հրեշտակ _. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. 11որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է։ 12Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»։
(երկնքից լսվում է աղաղակ).
Բազմություն Հրեշտակաց _. 14«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ»։

Հովիվներից մեկը _. «Եկէ՛ք գնանք մինչեւ Բեթղեհէմ եւ տեսնենք, թէ ի՛նչ բան է այս եղածը, որ Տէրը մեզ ցոյց տուեց»։
(մյուսները բացականչում են` գնա~նք)

Ավետարանիչ4 _. 16Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուածմանկանը։ 17Եւ ճանաչեցին նրան այն խօսքից, որ իրենց ասուել էր մանկան մասին։

(Պար Էջ Միածին)

(մոգերի երկրպագությունը).

Ավետարանիչ 1 _. 2. Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, Հերովդէս արքայի օրով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ եւ ասացին
Մոգեր _. Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնուեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»։
Ավետարանիչ 2_. 3Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ՝ եւ Երուսաղէմի ամբողջ ժողովուրդը։
Հերովդես _. Եկեք այստեղ բոլոր քահանայապետեր և օրենսգետներ:
Օրենսգետներ և... _. լսում ենք արքա՜:
Հերովդես _. Ո՞ւր պիտի ծնուի Քրիստոսը։
Օրենսգետ 1. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում:
Օօրենսգետ 2. Այո՜, որովհետեւ մարգարէի միջոցով այսպէս է գրուած:
Մարգարէ _. 6«Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»։
Հերովդես` դիմելով Մոգերին. «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին եւ երբ գտնէք` տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»։

Ավետարանիչ 3_. 9Եւ նրանք երբ թագաւորից լսեցին այս, գնացին։ Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր մանուկն էր։ 10Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան։ 11Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան

(Փառաբանական Աղոթք)
Փա՜ ռքքեզ, Աստվա՜ծ, Փա՜ռք քեզ, Հաղագս ամենայնի տեր, Փառք՜ քեզ:
Ավետարանիչ 4_.Եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս։ 12Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով` չվերադառնալ Հերովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը։
Մոգ 1 _. ահա տեսեք Աստղը:
Մոգ 2 _. Այո՜, այս աստղը այն նույն աստղն է, որ մեզ բերեց մեր Տիրոջ մոտ, հիմա էլ ցույց է տալիս այլ ճանապարհ` տուն գնալու:
Մոգ 3 _. Հերովդեսը խաբել է մեզ, նա ինչ-որ վատ բան է մտածել:
Մոգ 1 _. Դե ուրեմն գնանք այն ճանապարհով, որը մեզ ցույց տրվեց Աստուծո կողմից:

(միասին` գնա՜նք)

(Ջրօրհնեքի շարական` Ով Զարմանալի).

(Տեսարան Հորդանան գետի մոտ):

Ավետարանիչ 1_. Երբ լրացավ մեր տիրոջ երեսուն տարին, 13 Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու։

Հովհաննես Մկռտիչ _. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»։

Հիսուս _. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»։

Ավետարանիչ 4 _. 16Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ։
17Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր.

(Ձայն երկնքից): «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»։

Պատմիչ 1_. Դրանից հետո Հիսուս քարոզեց երեք ու կես տարի գործելով բազմազան հրաշքներ, չարչարվեց մարդկանց կողմից, խաչվեց, թաղվեց և հարություն առավ մեռելներից և համբարձվեց փառքով առ հայրը:
Պատմիչ 2_.26Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Յիսուս արեց, որոնք, եթէ մէկը մէկ առ մէկ գրած լինէր, կարծում եմ, թէ աշխարհն իսկ բաւական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթէ դրանք գրուած լինէին։


________________________________________
(Սուրբ Ծննդյան Շարական, Այսոր տոն է):

  • 2021-02-02
×