Կա արդյո՞ք աղոթքի հստակ բովանդակություն, բանաձև կամ կոնկրետ բառեր։
Երբ հայտնի «Բրյուս ամենակարողը» ֆիլմի գլխավոր հերոսը մեկ շաբաթով փոխարինում է Աստծուն երկրի վրա, նա խուճապի է մատնվում, երբ միլիոնավոր մարդիկ միաժամանակ դիմում են Աստծուն, ինչ-որ բան խնդրում Նրանից, խոսում են Նրա հետ ու աղոթում։ Հերոսի համար անհնար է թվում լսել ադ աղոթքները և պատասխանել դրանց։
Բոլորիս տանջում է այն հարցը, թե Աստված լսո՞ւմ է մեզ կամ ինչպե՞ս կարող է միաժամանակ լսել այդքան մարդու և պատասխանել բոլորին։
Աղոթքը խոսակցություն է երկուսի միջև։ Այն միացնում է նրան, ով կարիք ունի խոսել և Նրան, ով կարող է լսել ու պատասխանել խնդրանքին։ Աղոթքը միացնում է ոչ միայն մարդուն Աստծո հետ, այլ մարդուն իր նման աղոթողների հետ։
Ինչպե՞ս են աղոթում մարդիկ և ի՞նչ է ստացվում, երբ տարբեր մարդկանց աղոթքները դառում են մեկ` լրացնելով միմյանց։
Հայր մեր, որ Սեր ես (քահանա),
Խնդրում եմ քեզանից կատարյալ հավատ և խոնարհություն (Արմինե),
Օգնիր ինձ ապրել(Նոյեմի), խաղաղվել (Հասմիկ), oգնել մարդկանց (Անի) և չմոլորվել քեզ մոտ բերող ճանապարհից (Արմինե),
Դարձրու ինձ լիարժեք (Նինա)
Սովերեցրու ինձ բավարվել ունեցածով (Մարիամ) և աղոթել իսկապես կարևորի մասին (Արմինե),
Տուր ինձ հստակ գիտակցություն, որ բոլոր մարդիկ հավասար են (քահանա), և ես արարված եմ կոնկրետ առաքելության համար (Նոյեմի),
Անհրաժեշտ պահին կանգնեցրու ինձ (Աննա) և օգնիր գտնել անհրաժեշտ բառեր քո մասին պատմելու համար (Արմինե),
Պահպանիր ինձ իմ իսկ մտքերից (Անահիտ),
Թույլ տուր հասկանալ քո որոշումները (Հասմիկ),
Եվ խնդրում եմ նորից` մի թող մեզ մենակ (Արմինե),
Աստված իմ և Տեր իմ (քահանա)։
Հասմիկ Թամամյան