Թողեք այդ երեխաներն ինձ մոտ գան. (ֆոտոշարք)

Թողեք այդ երեխաներն ինձ մոտ գան. (ֆոտոշարք)

Երեխաները համարվում են առավելապես աստվածայինի կրողը: Նրանք լույս աշխարհ են գալիս մաքուր, խոնարհ, պարզ, որպես երկնքի արքայության ժառանգակիցներ: Սակայն նրանց քրիստոնեական, բարոյական կերպարի հետագա ձևավորումը սերտորեն շաղկապված է ծնողների բարոյական ընկալումների հետ:


Աստվածաշնչում ասում է, թե եթե չդառնանք ու չլինենք մանուկների պես, երկնքի արքայություն չենք մտնի, հետաքրքիր է, թե ի՞նչ են մտածում այս մասին հենց իրենք՝ երեխաները և որքա՞ն հաճախ է կարելի այսօր եկեղեցիներում երեխա տեսնել։ Երեխաների հետքերով գնացել է qahana.am-ի լրագրող-լուսանկարիչ Զարա Ղազարյանը։


 


«Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիններինն է» (Մատթ. 19:14):

Մատթեոսի ավետարանում ահա այսպես է Հիսուս Քրիստոս պատասխանում առաքյալներին, երբ նրանք չեն թողնում երեխաներին մոտենալ վարդապետին՝ մտածելով, թե հոգնություն կպատճառեն: Բնական է, որ Քրիստոսի հանդիմանությունը ոչ միայն առաքյալներին է վերաբերում, այլև համայն մարդկությանը՝ հատկապես ծնողներին:


Երեխայի քրիստոնեական-բարոյական կերպարի ձևավորումը սերտորեն շաղկապված է ծնողների բարոյական ընկալումների հետ:


Երեխան նման է նորատունկի, ուստի տնկու պտղատու լինելու համար հարկավոր է հետևողական լինել:


Մերժելի են այն կարծիքները, թե չարժե մանուկ հասակից երեխաներին եկեղեցի տանել, պատմել Աստծո մասին և այլն, ճշմարիտ հավատը պետք է սերմանել դեռ օրորոցից՝ երեխային պատարագի տանելով:

Երեխաները համարվում են առավելապես աստվածայինի կրողը: Նրանք մաքուր են, խոնարհ, պարզ և երկնքի արաքայության ժառանգակիցներ են:


«Խրատի՛ր որդուդ, որպեսզի այդպես բարի հույս լինի քեզ համար…» (Առակ. 19:18),

Ինչպես ասում է Աստվածաշունչը, եթե չդառնանք ու չլինենք մանուկների պես, երկնքի արքայություն չենք մտնի ...


  • 2021-11-11
×