«Մարդիկ իրենք են մեղավոր, որ հիվանդանում են» Մեծական հարցերի շուրջ այսօր մեզ հետ զրուցեց 5-ամյա Մանեն։

«Մարդիկ իրենք են մեղավոր, որ հիվանդանում են» Մեծական հարցերի շուրջ այսօր մեզ հետ զրուցեց 5-ամյա Մանեն։

Արարատյան Հայրապետական թեմի qahana.am կայքը սկսում է նոր շարք, որտեղ երեխաները խոսում են տարատեսակ հարցերի շուրջ։ Ձեր երեխաներին հաճախակի հարցեր տվեք, քանի որ նրանք ունեն այդ հարցերի համար ամենաանհավանական պատասախանները։
 

Եթե չգիտեք, թե ինչ հարցեր տալ նրանց, ապա հետևեք «Մեկնաբանում են երեխաները» շարքին:
 

Մեծական հարցերի շուրջ այսօր մեզ հետ զրուցեց 5-ամյա Մանեն։
 

Չեմ վախենում, ուղղակի ինձ խելոք եմ պահում:
 

-Որտե՞ղ է ապրում Աստված։
-Աստված վերևում է ապրում ու վերևից բոլորիս տեսնում է:
-Իսկ դու չե՞ս վախենում, որ ինչ-որ մեկը քեզ անընդհատ տեսնում է:
-Չէ, չեմ վախենում, ուղղակի ինձ խելոք եմ պահում:
 

Իրենք են մեղավոր, որ հիվանդանում են
 

Մարդիկ հիվանդանում են, որովհետև վնասակար բաներ են անում։ Պետք ա չվնասակար բաներ անեն: Իրենք են մեղավոր, որ հիվանդանում են:
 

Ի՞նչ է հայրենիքը
 

Հայրենիքը բանակն է: Իսկ բանակը այն է, որտեղ ախպերս ծառայում է:
 

Իմ մաման աշխարհում ամենալավն է:
 

Ինչ-որ բան անելուց առաջ մայրիկիս զգուշացնում եմ, որ տեսնեմ՝ ջղայնանում ա, թե չէ: Եթե չջղայնանա կանեմ, եթե ջղայնանա՝ չեմ անի: Իմ մաման աշխարհում ամենալավնա:
 

Ուղղակի մեծերը փոքրերից մեծ են:
 

-Ինչո՞վ են մեծերը փոքրերից տարբերվում:
-Ուղղակի մեծերը փոքրերից մեծ են:
-Բայց եթե դու մեծ լինեիր, չէիր կարողանա սահնակ քշել, խաղալ:
-Հա, բայց մեծերն էլ կարող են սահնակ քշել, խաղալ, ուղղակի չեն ուզում:
 

Ծիծաղում եմ վատ երազի վրա:

Որ քնած եմ լինում, վատ երազ եմ տենում, հետո աչքերս բացում եմ, տեսնում եմ, որ երազ էր՝ ծիծաղում եմ վատ երազի վրա:
 

Երազանքը

Երազում եմ, որ պապաս մեքենա առնի, որ հենց շտապելու տեղեր լինեն, մեքենայով գնանք ու չուշանանք:



Նանե Ավետիսյան

  • 2021-11-11
×