Արարատյան Հայրապետական թեմի qahana.am կայքը սկսում է նոր շարք, որտեղ երեխաները խոսում են տարատեսակ հարցերի շուրջ։ Ձեր երեխաներին հաճախակի հարցեր տվեք, քանի որ նրանք ունեն այդ հարցերի համար ամենաանհավանական պատասախանները։
Եթե չգիտեք, թե ինչ հարցեր տալ նրանց, ապա հետևեք «Մեկնաբանում են երեխաները» շարքին:
«Աստծուն կնվիրեմ իմ կնունքի խաչը»
Աստծուն կնունքիս խաչը կնվիրեի
-Ո՞վ է Աստված:
- Սեր:
-Սիրու՞մ ես Աստծուն:
-Այո՛:
-Ռուբեն, եթե հենց հիմա Աստված կողքիդ նստած լիներ, ի՞նչ նվեր կխնդրեիր:
-Նվեր չէի ուզի: Մենակ կխնդրեի, որ օրհներ ինձ:
-Իսկ դու ի՞նչ կնվիրեիր:
-Իմ խաչը: Կնունքիս ոսկե խաչը:
Սուտը մեղք է
-Սուտը մեղք է: Մարդիկ ստում են իրանց ուզածին հասնելու համար:
-Դու ստե՞լ ես:
-Հա՛ (ամաչում է): Որ չէի ուզում դասի գնայի, խափեցի, թե սիրտս խառնում ա: Հետո մամայիս ասեցի ու ներողություն խնդրեցի: Ինձ վատ էի զգում:
-Իսկ ի՞նչ է մեղքը: Լա՞վ բան է, թե՞ վատ:
-Վատ բան է: Հենց մեղք ենք գործում, Աստծո պատվիրաններն ենք խախտում:
Կստեղծեի մի օրենք, որ պատերազմներ չլիներ
-Ի՞նչ է պատերազմը:
-Լավ բան չի:
-Ինչու՞:
-Չգիտե՞ս, մարդիկ մեռնում են: Իսկ եթե բոլորը նույն լեզվով խոսան, իրար հետ ապրեն, էլ չեն կռվի:
-Ի՞նչ օրենք կստեղծեիր:
-Որ պատերազմ չլիներ:
Չկա նենց մարդ, որ չսիրեմ
-Ու՞մ ես ամենաշատը շնորհակալ:
-Իմ ընտանիքին (միանգամից պատասխանում է) :
-Ինչու՞:
-Որովհետև մամաս ինձ պահել, խնամել ա, պապաս պաշտպանել ա:
-Ու՞մ ես ամենաշատը սիրում:
-Չկա նենց մարդ, որ չսիրեմ: Բոլորին էլ սիրում եմ:
Մարիամ Խաչատրյան