«Ե՛ս եմ իմ հերոսը»

«Ե՛ս եմ իմ հերոսը»

Արարատյան Հայրապետական թեմի qahana.am կայքը սկսում է նոր շարք, որտեղ երեխաները խոսում են տարատեսակ հարցերի շուրջ։ Ձեր երեխաներին հաճախակի հարցեր տվեք, քանի որ նրանք ունեն այդ հարցերի համար ամենաանհավանական պատասխանները։


Եթե չգիտեք, թե ինչ հարցեր տալ նրանց, ապա հետևեք «Մեկնաբանում են երեխաները» շարքին:
Պարզելու համար, թե ովքե՞ր են հերոսները և թե ինչի՞ համար են ոմանց հերոս համարում, խոսեցինք վեց տարեկան երեխաների հետ։

 

Արման


Իմ հերոսը թագավորն ա, ուզում էի ասեի` զինվորը: Զինվորը չարերի հետ կռվում ա, ապրում ա ամենամեծ աշտարակում: Իսկ անունը ասե՞մ՝ ինչ ա: Ալեքս ա, Ալեքսանդր: Մենակ զինվորն ա ամենաբարի մարդը: Բայց ինքը մենակ չի, իր ընկերների ու թագավորի հետ ա:
Տիգրան
- Իսկական հերոսին ես իմ երազում եմ տեսել: Պիկաչուն ա: Ով չար ա, իրեն հոսանք ա տալիս:
- Իսկ ո՞վ է չար:
-Պիկաչուի ախպերը:
- Եթե քո եղբայրն իրեն վատ պահի, Պիկաչուի պես կանե՞ս:
- Հը-ըն, որովհետև ինձ մոտ հոսանք չկա:


Ժորա


Հրշեջներն են հերոս: Իրենք աստիճաններով բարձրանում են, կրակները հանգցնում են ջրով ու փոքր բալիկներին են օգնում:

Վահրամ


Ե՛ս եմ իմ հերոսը (hետո երկար մտածում է)։ Չէ, իմ հոպարն է: Որովհետև մեր հոպարը ամեն օր գալիս ա մեր տուն:
-Ով ամեն օր ձեր տուն է գալիս, ձեր հերո՞սն է:
- Ըհն:


Դավիթ


-Հերոսը դու ես:
-Ե՞ս, ինչո՞ւ:
- Դրա համար, դու ավելի սիրուն ես:

 

Վիկտորյա Մարկոսյան

  • 2021-11-11
×