Հետաքրքիր փաստեր մանուկների մասին

Հետաքրքիր փաստեր մանուկների մասին

Եվրոպայում մարդիկ ամենից հաճախ ծնող են դառնում 29 տարեկանում, Ռուսաստանում` մոտավորապես 20 տարեկանում, իսկ Հնդկաստանում` 19 տարեկանում:

1910թ. Չինաստանում եղավ դեպք, երբ հայր և մայր դարձան 8 և 9 տարեկան տղան և աղջիկը:
Ծննդաբերությունների թվով ռեկորդ սահմանած կինը ռուս գեղջկուհի Ֆեդորա Վասիլևնան է Շույսկի գավառից, ով կարողացել է լույս աշխարհ բերել 69 զավակ: Այդ փաստն արձանագրվել է 200 տարի առաջ: Ընդ որում նա ծննդաբերել է 27 անգամ` լույս աշխարհ բերելով 16 երկվորյակ, ինչը համաշխարհային ռեկորդ է, 7 եռյակ, 4 քառյակ: Ապրել են մանուկներից 67-ը:
Ամենից հաճախ երկվորյակներ ծնվում են Նիգերիայում, որտեղ յուրաքանաչյուր 11 ծննդաբերությանն ընկնում է երկվորյակների ծննդի մեկ դեպք:
Հին Պարսկաստանի տարածքում հնագետները հայտնաբերել են մանկական խաղալիք, որը ճանաչվել է աշխարհում ամենահինը: Խաղալիքը 3000 տարեկան է և պահպանվում է Լուվրում:
Մանկական կոնստրուկտորներ արտադրող` բոլորին հայտնի «Լեգո» ընկերությունն արդեն այնքան կոնստրուկտորներ է արտադրել, որ այսօր աշխարհի յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում 30 դետալ:
Մանուկների պաշտպանության միջազգային օրը հունիսի 1-ն է: Իսկ Սեյշելյան կղզիներում այդ տոնը տևում է մեկ ամբողջ ամիս:
Ռումինիայում ստեղծվել է աշխարհում միակ մանկապարտեզը, որտեղ մանուկներին հետևել թույլատրված է ոչ միայն դաստիարակներին, այլև թիկնապահներին: Նրանց հատուկ տեղ է հատկացված, որտեղից նրանք կարող են ուշադիր հետևել իրեն պետերի զավակներին: Նաև բոլոր մանուկներն ունեն բջջային հեռախոս` ծնողներին զանգելու համար: 
Անգլիացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ համակարգչով առավել հաճախ զբաղվող մանուկները շատ ավելի հեշտ են յուրացնում, 5 անգամ ավելի արագ են սովորում ընթերցանություն և գրություն:
«Ընտանեկան ջերմությունը» կարող է լիովին արտահայտվել թվերով: Երկու մեծահասակներից և երկու մանուկներից կազմված ընտանիքն արտադրում է տարեկան 1300 կիլովատ/ժամ ջերմային էներգիա:
Ըստ եվրոպական ստանդարտի թավշե արջի գլուխը պոկելու փորձը պետք է դիմակայի 10կգ-ից ոչ պակաս քաշ ունեցող մանուկի թաթիկների ուժին:
Ուելսի կրթության բաժանմունքը որոշում է ընդունել կրտսեր դասարանների դասատուներից մեկին աշխատանքից հեռացնել այն բանի համար, որ նա դասի ժամանակ վեցամյա մանուկներին ասել է, թե Սանտա Կլաուսը գոյություն չունի: Հիասթափված մանուկները տուն են գնացել արցունքներն աչքերին, ինչն էլ ծնողներին մանկավարժից բողոքելու առիթ է դարձել, քանի որ ծնողների կարծիքով` նա վատ է վարվել մանուկների հետ: 
Մարոկկայի սուլթան Իսմայիլը հայրության ռեկորդ է սահմանել` դաստիարակելով 548 որդի և 340 դուստր: Նրա բազմանդամ հարեմում միջին հաշվով յուրաքանչյուր 20-րդ օրը զավակ էր ծնվում:
«Ինդիգո մանուկներ» եղել են միշտ և ամենուր: Նրանց անվանել են հանճար և մոլագար (օրինակ` Մոցարտը, Լոմոնոսովը, Լեոնարդո դա Վինչին): Այդպիսի մանուկները կարող են կատարել միաժամանակ 5 աշխատանք: Օրինակ` Դանյա անունով տղան 5 տարեկանում արդեն խոսում է միաժամանակ 4 լեզուներով: Նրա ակտիվությունն ապշեցնում է տատիկին և նախադպրոցական կրթության գծով ուսուցչին: Չորսամյա Լանա անունով աղջիկը հրաժարվում է քնել` կարծելով, թե կարող է բաց թողնել կյանքի ամենահետաքրքիր պահերը: Մոսկվայում անգամ ստեղծվել է ՙԻնդիգո մանուկների» ծնողների փակ ակումբ:
Աշխարհի ամենախելացի մանուկ է ճանաչվել Գանեշ Սիտամ-պալամը: Տղան 7 տարեկան է, սակայն արդեն դարձել է մոլորակի ամենաերիտասարդ ուսանողը: Գանեշը վայրկենապես ընկալում է գիտելիքների ամբողջ դասընթացը, նունիսկ եթե շաբաթական ընդամենը մեկ անգամ է հաճախում դասախոսության: Այդ տեմպերով իր կյանքի 13-րդ տարում նա պետք է որ ստանա բակալավրի աստիճան:
Անցկացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքներն ապացուցում են, որ 3-4 տարեկան մանուկները կարող են օրական արտաբերել 12000 բառ և տալ շուրջ 900 հարց:
Արաբական երկրներում սկսել են անսովոր մասսայական դառնալ ուղտին հեծած մրցարշավները, որոնցում արշավորդները 3-4 տարեկան մանուկներն են: Նրանց նստեցնում են ուղտի մեջքին, և ուղտը վազում է: Երեխաներն ավելի քիչ քաշ ունեն, քան մեծահասակները, և դրանից բացի` վախենալով` բարձր ճչում են, ինչն էլ իր հերթին խթանում է ուղտերին:
ԱՄՆ-ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրում գնալով ավելի շատ ծնողներ են իրենց մանուկներին տալիս բրենդների անուններ: Հատկապես շատ են դնում Արմանի, Նայք, Լեքսուս, Շանել և այլ անուններ:
Պարզվում է, որ «արդի աշխարհի հետ ամենասերտ շփումն» ունեն գերմանացի մանուկները. նրանց 40%-ն իննուկես տարեկան հասակում գործածում է իր երկրորդ բջջային հեռախոսը: 
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը սկսել է երաժշտություն գրել 3 տարեկան հասակում: Սոֆիա Կովալևսկայան մաթեմատիկային ծանոթացել է վաղ տարիքում, երբ նրա սենյակի համար պաստառները պակասել են և դրանց փոխարեն սենյակի պատերը ծածկվել են դիֆֆերենցիալ և ինտեգրալ հաշվի մասին Օստրոգրադսկիի դասախոսությունների թերթերով: 
Ճապոնիայում մանուկների վերաբերյալ ՙվատ» բառն ընդհանրապես չի գործածվում:
Անգլիայի Հենրիխ Զ թագավորն առաջին մանուկն էր, ով պաշտոնապես թույլատրեց ապտակել իրեն և այդ նպատակով դայակ վարձեց: Նա գահ բարձրացավ 1422թ. սեպտեմբերին 9 ամսականում: Նրա առաջին թագավորական հրամանն էր բթամատի հետքով կնքված դեկրետը «տիկին Ալիսա Բաթլերին մեր դայակ նշանակելու մասին, որպեսզի նա խնամի մեր անձը և խելամտորեն ժամանակ առ ժամանակ պատժի»: 
Աշխարհի լեզուների մեծամասնությունում «մամա» և «պապա» բառերը նմանատիպ են հնչում: Դա բացատրվում է ոչ թե բոլոր լեզուների միասնական ծագմամբ, այլ այն բանով, որ այդ բառերը թոթովախոս մանուկների արտաբերած առաջին միանման հնչյուններն ու վանկերն են:
Առողջության պահպանման մասին ձեռնարկներից մեկում ասվում է, որ շլության և նյարդային գերլարման զարգացման կանխարգելման նկատառումով 3-4 տարեկան մանուկները կարող են դիտել միայն մեկ հեռուստահաղորդում` «Բարի գիշեր, մանուկներ»:

 

Թարգմանությունը ռուսերենից՝ Լարիսա Նավասարդյանի

  • 2021-11-11
×