1. Ո՞վ ստեղծեց տիեզերքը:
Աստված:
2. Ովքե՞ր էին առաջին մարդիկ և ի՞նչ են նշանակում նրանց անունները:
Ադամն ու Եվան` մարդ և կյանք:
3. Աստված քանի՞ օրում արարեց աշխարհը:
6 օրում:
4. Ինչո՞ւ ենք ամեն կիրակի գնում եկեղեցի:
Կիրակի օրը Հիսուս Հարություն առավ, այդ իսկ պատճառով մենք ամեն կիրակի գնում ենք եկեղեցի, տոնում ենք Հիսուսի Հրաշափառ Հարությունը, մասնակցում Ս. Պատարագի, հաղորդվում:
5. Կարելի՞ է ուրիշ օրերի էլ գնալ եկեղեցի:
Իհարկե կարելի է: Սակայն Ս. Պատարագը մատուցվում է կիրակի կամ տոնական այլ օրերին:
6. Որտե՞ղ ծնվեց Հիսուս Քրիստոս և ե՞րբ:
Բեթղեհեմում, մ.թ. 1-ին թ. հունվարի 6-ին: Դա հենց նոր թվագրության սկիզբն է համարվում, որով տարանջատում ենք մ.թ.ա (մեր թվարկությունից առաջ) և մ.թ. (մեր թվարկություն):
7. Որտե՞ղ ապրեց Հիսուս Քրիստոս:
Նա ապրեց Նազարեթ քաղաքում:
8. Հիսուսի առաքյլաները քանի՞սն էին: Թվարկեք նաև անունները:
Նրանք 12-ն էին: Թադեոս, Բարդուղիմեոս, Պետրոս, Անդրեաս, Զեբեդեոսի որդիներ Հակոբոսը և նրա եղբայր Հովհաննեսը (որոնց անունը Հիսուս դրեց Բաներգես, որ նշանակում է Որոտման որդիներ), Մատթեոս, Ալփեոսի որդի Հակոբոս, Թովմաս, Փիլիպպոս, Սիմոն Կանանացի, Հուդա Իսկարիովտացի, ում հետագայում փոխարինեց Մատաթիան:
9. Հիսուսի աշակերտները քանի՞սն էին:
72 էին:
10. Ովքե՞ր էին ավետարանիչները: Նշել անունները:
Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես:
11. Ավետարանիչների խորհրդանիշները որո՞նք են:
Մատթեոսը` մարդ-հրեշտակ, Մարկոսը` առյուծ, Ղուկասը` եզ, Հովհաննեսը` արծիվ:
12. Մեր օրերում կա՞ն Հիսուսի առաքյալների գործը շարունակողներ: Ովքե՞ր են:
Հոգևորականներ, ովքեր ձեռնադրված են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում:
13. Քանի՞ գիրք կա Նոր Կտակարանի կազմում: Թվարկեք դրանք:
27 գրքեր, որոնցից 4 Ավետարաններ, Գործք Առաքելոց, Պողոսի 14 նամակները, Ընդհանրական 7 թղթերը, Հովհանու հայտնությունը:
14. Հիսուսի 1-ին գործած հրաշքը ո՞րն է:
Երբ Կանայի հարսանիքում ջուրը գինու վերածեց:
15. Հիսուս Քրիստոսի ո՞ր առաքյալներն եկան Հայաստան աշխարհ և քարոզեցին քրիստոնեությունը:
Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալները:
16. Աշխարհում առաջինն ո՞ր երկիրն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, ո՞ր թվականին և ո՞ր արքան:
Հայաստանը, 301թ.` Տրդատ 3-րդը:
17. Ջրհեղեղն ինչո՞ւ եղավ:
Ջրհեղեղն եղավ, որովհետև երկրի բնակիչները սկսել էին անհնազանդ գտնվել Աստծու պատվիրաններին:
18. Ո՞վ ազատվեց ջրհեղեղից:
Մի բարի ու Աստվածավախ մարդ` Նոյ անունով, իր ընտանիքի անդամների հետ:
19. Նոյի տապանը որտե՞ղ կանգ առավ:
Նոյի տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա:
20. Ո՞վ էր Աբրահամը, և Աստված նրան ի՞նչ երկիր տվեց:
Աբրահամը մի բարի ծերունի էր, կնոջ անունն էր Սառա: Աստված նրան Քանանի երկիրը տվեց:
21. Ի՞նչ է արել Մովսեսը:
Մովսեսը հնազանդվեց Աստծու հրամանին՝ հրեա ժողովրդին Եգիպտոսից դուրս հանեց ու անցնելով Կարմիր ծովից՝ հաստատվեց Քանանի երկրում:
22. Տասնաբանյա Պատվիրանները որտե՞ղ և ո՞ւմ միջոցով տրվեցին:
Աստված Տասնաբանյա Պատվիրանները տվեց հրեա ժողովրդին Մովսեսի միջոցով, Սինա լեռան վրա: