Օրհներգ Մայրության

Օրհներգ Մայրության

Միջոցառման անցկացման վայրը ձևավորել կանաչ ճյուղերով: Բեմի մի անկյունում պատրաստել Ավետման տեսարանը, իսկ վերևից կախել հրեշտակների պատկերներ, մայրերին նվիրված ասույթներ: Բեմի երկու կողմերում դնել ծաղկամաններ, որոնց մեջ յուրաքանչյուր ելույթ ունեցող աշակերտ, բեմ բարձրանալով, պետք է ծաղիկ դնի` հետագայում մայրերին բաժանելու համար: Ծաղիկներին ամրացնել շնորհավորական բացիկներ` բարեմաղթանքներով:


Քահանայի ողջույնի խոսք:

 

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ


Աշակերտ 1 - Բա՛րև
Քե՛զ
Ու
Ձե՛զ
Ծանոթ - անծանոթ իմ սիրելիներ,
Աշակերտ 2 - Թող անկարելին դառնա կարելի
Աշխարհում համայն, ամենքիս համար
Աշակերտ 3 - Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
Դառնա կարելի մեկ բառեով՝
Խումբը - ԲԱՐԵՎ:



Հաղորդավար 1 - Շնորհավոր գարնանաշունչ այս տոնը, Ձե՛ր տոնը, սիրելի՛ մայրեր:



Հաղորդավար 2 - Մայր և գեղեցկություն բառերի մեջ ընդգրկվում է գարունն ամբողջությամբ՝ իր բույրերով և գույներով: Եվ պատահական չէ, որ գարնանն է մայրության տոնը, քանզի մոր սերը գարնան պես ջերմ է ու հորդաբուխ:

 

Գարունը այնքան ծաղիկ է վառել,
Գարունը այնպես պայծառ է կրկին,
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ մեկին քնքուշ խոսք ասել:

 

ՇԱՐԱԿԱՆ «Մեծացուսցե»

Հաղորդավար1 - Այսօր Ավետման տոնն է, Աստվածամոր տոնն է և Աստվածամորով տոնն է բոլոր մայրերի:

Հաղ. 2 - Մարիամը մայրն է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, ում Աստված խոստացավ երկիր ուղարկել:

Հաղ. 1 - Բազմաթիվ են վկայությունները Աստվածամոր մասին. «Ահա Կույսը պիտի հղանա և Որդի ծնի, և Նրա անունը պիտի լինի «Էմանուել», որ նշանակում է Աստված մեզ հետ է»: (Եսայի Է-14)

Հաղ. 2 - Սուրբ Ավետարանիչն այսպես է նկարագրում Ավետման պահը.

 

Հաղ. 1 - «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի Նաղարեթ քաղաք՝ ավետիս տալու Մարիամին»:



Հաղ. 2 - Խոնարությամբ ու հեզությամբ կատարյալ Մարիամը Սուրբ Հոգու շնորհով մաքրագործվեց և Աստվածամայր դառնալու բացառիկ պատվին արժանացավ:

 

Հաղ. 1 - Դեռ մանկությունից Մարիամը լի էր շնորհով, խելացի էր, մշտապես աղոթքի մեջ:

 

Բեմ է գալիս Մարիամը, ծնկում և սկսում լուռ աղոթել: Գալիս են 3 հրեշտակներ, որոնցից երկուսը ծնկում են Մարիամի աջ և ձախ կողմերում, իսկ երրորդը թիկունքից կողմից քիչ հետ է կանգնում:

 

Աշակերտ - Մի օր կլանված լույսերի խաղով,
Աղոթում էիր դու քո Հայր Աստծուն,
Լուսեղեն մի ամպ քեզ մոտենալով`
Լռելյայն ասաց իր դեմքով խոսուն.

Գաբրիել հրեշտակապետ - «Ողջու՛յն քեզ, Մարիա՛մ, ո՛վ շնորհընկալ: Ուրախացի՛ր բերկյալ, Տերը քեզ հետ է: Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կհղանաս և կծնես մի Որդի և Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի ու Նրա թագավորությունը վերջ չի ունենա»:



Մարիամ - «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, եթե ես ամուսնացած չեմ»:

 

Գաբրիել հրեշտակապետ - «Աստծո համար անկարելի բան չկա, Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Նա, ով քեզնից է ծնվելու, Սուրբ է, և Աստծո Որդի կկոչվի»:

 

Մարիամ - «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»:

 

Գաբրիել հրեշտակապետը շուշան ծաղիկը սահեցնում է Մարիամի գիրկը, թագ է դնոմ գլխին և գնում:

 

Աշակերտ - Ավետիս մեծ խորհրդի,
Գաղտնի խորհուրդն հայտնվեց,
Ավետիս, Հոր Լույսն է ծագել
Իր ծոցածին Էությունից:



Աշակերտ - Ավետիս, որ հայտնվեց Աստված
Էակներիս մեջ հողեղեն,
Ավետիս քեզ, Աստվածամայր,
Ուրախ եղիր՝ Տերն է քեզ հետ:

 

Մարիամ - «Իմ անձը կփառավորի Տիրոջը և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, որովհետև Նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա: Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենզոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար և Նրա անունը Սուրբ է»:

 

Աշակերտ - Խորան Լուսածին, Մարմնացյալ տաճար,
Քո Նաղարեթյան քաղցրաշունչ «այո»-ն
Դարձավ մարդկության Փրկիչ լուսառատ,
Քանզի սերն է, որ տալիս է շնորհ,
Եվ շնորհի մեջ՝ ծնում սերը նոր:



Մարիամի աջ և ձախ կողմերում ծնկած հրեշտակները բարձրացնում են գլխի քողը:

Հրեշտակ 1 - Ինչ գեղեցիկ ես, ինչ գեղեցիկ ես,
Դու սուրբ կույս Մարիամ,
Դու ամբողջովին բույր ու քնքշություն,
Դու ամբողջովին լույս ու խնդություն
Կաթի պես մաքուր, աստղի պես շողուն,
Վարդի պես բուրյան, իմ սեր, հաշտություն:
Հրեշտակ 2 - Ինչ գեղեցիկ ես և ինչ գեղեցիկ, որպես աղավնի ...
Դու ջինջ ու պայծառ, դու եթերային,
Ցերեկը` արև, գիշերը՝ լուսին,
Իմ արևաբորբ, իմ սեր լուսածին:



Հրեշտակ 1 - Դու գեղեցիկ ես, դու գեղեցիկ ես,
Ինչպես վառ արև,
Դու կանաչ զմրուխտ, դու դեղին ոսկի,
Մշտաշունչ ու բարկ, անթառամ ծաղիկ,
Խնկյալ տապանակ, Մայր տիեզերքի:

Հրեշտակները գնում են:

 

Շարական` «Խնկի ծառի նման ես»:

 

Հաղ. 1 - Աստվածամայրը Կենաց մայր դարձավ, եղավ մայրը Աշխարհի Փրկչի, Հավիտենական Լույսի` կամուրջ լինելով երկրի ու երկնքի միջև: Տիրամոր միջոցով Աստված իր սերը հայտնեց աշխարհին:
Հաղ. 1 - Աստվածամայրը ապրեց կատարյալ սիրով լեցուն մի կյանք` օրինակ դառնալով բոլոր մայրերի համար:
Հաղ.1 - Աստվածամոր սրբության և մայրությունը իր բարձրությանն հասցնեյու համար Ավետման տոնը համարվում է մայրության տոն:

 

Աշակերտ 1 - Ո~վ կարոտագեղ մայր դու անձկալի,
Ո~վ գերահրաշ թագուհի ու սեր,
Հավերժ բարեխոս մեր հոգիների,
Դարձիր մեր կյանքի հզոր ապավեն:

 

Աշակերտ 2 - Մենք սիրում ենք քեզ, Մայրդ մայրերի,
Ու քեզ ենք դիմում, որ բարեխոսես,
Դու ջերմ մայրական գիրգ արարումի,
Օրհնանք երկնային, հույս ապագայի:


Հաղ. 2 - Մեր Եկեղեցու հայրերը սքանչելի շարականներ, մեղեդիներ և տաղեր են նվիրել Աստվածամորը: Հարյուրավոր եկեղեցիներ իր անունով են կոչել: Հայոց բոլոր եկեղեցիների խորանները զարդարված են Աստվածամայրը մանուկ Հիսուսը գրկին՝ պատկերով:

 

Շարական___________________

Աշակերտ - Հայաստանյայց Առաքելաական Սուրբ Եկեղեցին վաղուց ի վեր տոնել է Ավետման տոնը:
Աշակերտ - Վեհափառ Հայրապետ՝ Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով Ավետման տոնը հռչակվել է՝ Մայրության, գեղեցկության տոն:

 

Մի քանի փոքրիկներ բանաստեղծության կարդալու ժամանակ զամբյուղներավ ներս են մտնում դահլիճ և բաժանում են մանուշակներ, վարդեր և կակաչներ:

 


Գարնանամուտ
Հովհ. Շիրազ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ, ինձ տեսնելով, իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
-Ի~նչ թարմություն,-ասացին,-ի~նչ թարմություն,- ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով՝ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով...
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների:

 

Աշակերտ - Սիրելի մայրեր, ո՞վ ծունկի չի եկել ձեր մեղմ ու անուշ հայագքի ներքո, ո՞վ չի շիկնել ձեր հայացքի լուռ հանդիմանանքից, ո՞վ իր աղոթքից բաժին չի հանել ձեզ, ու՞մ հոգում չի ալիքվել մոր քաղցր խոսքի ելևէջները...
Աշակերտ - Մա՜յր, քանզի այս լեգենդի առաջ բոլոր ժամանակներում խոնարհվել են արքա թե ստրուկ ու պիտի խոնարհվեն:

 

Եկեք ծնրադիր խնկարկենք այսօր
Անխարդախ սերը` մոր սերը հզոր,
Եվ լուռ վերանանք աղոթքով մի խոր,
Սրբությամբ հիշենք սուրբ անունը մոր:

 

Աշակերտ - Այսօր ձեր տոնն է, սիրելի’ մայրեր: Այսօր դուք ավելի քնքուշ եք ու ավելի գեղեցիկ: Թող գարնան բոլոր ծաղիկները բացվեն ձեզ համար և ձեզ պարգևեն արևոտ ժպիտ:

 

Գարունն ու մայրը երկվորյակներ են
Գարունը զանգն է կյանքի, զարթոնքի,
Մայրը՝ զանգահարը գարնան թովչանքի:

 

Գարունը կյանք է մոր կյանքով լեցուն,
Գարունը սեր է մոր սիրով լցված,
Գարունը հույս է՝ մոր սիրով հարատևող,
Գարունը գալիքի խորհրդանիշն է
Եվ գալիքը մայրությամբ է հավերժանում:

 

Քնքուշ է, հզոր մայրական սերը,
Մանկան ճիչով է լցնում երկիրը
Եկեք լավ պահենք նրան,
Քանի կան նրանք,
Մեր խղճի առաջ, որ մաքուր մնանք:

 

Թե աշխարհ ասեմ,
Ա~խ աշխարհն ինչ է,
Աշխարհից էլ վեր քո մաքուր խիղճն է:
Թե երկինք ասեմ,
Չե, երկինքն ինչ է,
Քո արև հոգին
Երկնքից ջինջ է:

 


Մայր
Արշալույս Սարոյան

Մայր, սրբություն ամենասուրբ
Մայր նրբություն ամենանուրբ,
Դու ամենից քնքուշ էակ,
Դու արևից ավելի տաք:
Դու արևից հզոր արև
Այս ջերմաշունչ արևի տակ:
Ուր էլ լինես և ինչ ազգի,
Ինչ հասակի ու տարիքի,
Ապրես անգամ Մարսի վրա
Կամ մի անհայտ մոլորակի,
Ամբողջ հոգով, ակնածանքով
Խոնարհվում եմ ես քո առաջ:
Դու տքնություն ու վեհություն,
Դու հավերժող անմահություն,
Եվ խտացած համբերություն:

 


Մորս ձեռքերը

Պատվական Խաչատրյան
Այնպես մաքուր են,
Կյանքի աղբյուր են մորս ձեռքերը,
Քնքշանք ու բույր են
Եվ հաց ու ջուր են մորս ձեռքերը,
Սրտի պես տաք են,
Սիրո կրակ են մորս ձեռքերը,
Վիշտը վանող են
Ու տուն կանչող են մորս ձեռքերը,
Բայց ա~խ, մաշվել են,
Ասես նախշվել են մորս ձեռքերը
Գնամ գուրգուրեմ,
Չոքեմ, համբուրեմ մորս ձեռքերը:

 

Մայրերը հայոց միշտ ընտանիքիք սրբություննե են եղել: Եկեք այսօր ծնրադիր խոնարհվենք մոր սիրո առաջ, սիրելի մայրեր, ձեր սիրո առաջ, և հպարտորեն ասենք.

 

Մայրս
Հովհ. Շիրազ
Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս:
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան արքան է մայրս:
Մեր տան անքուն է մայրս,
Մեր դեղ ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս
...Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան Աստվածն է մայրս...

 

Հայ մայրերն ու կանայք իրենց խոնարհության, համեստության, համբերության, տոկունաության, անսահման սիրո ու նվիրումի համար բոլոր դարերում համեմատվել են Աստվածամոր հետ, որովհետև մոր սիրուց ավելի անշահախնդիր սեր չկա աշխարհում:

 

ԿՇԵՌՔ
Հովհ. Շիրազ
Մոր սերը գտա
Մտքի օրոցքից երբ աշխարհ մտա,
Աշխարհում աշխարհ մոր դերը գտա...
Հոնքերս լծակն է իմ նժարի
Աչքերս նրա զույգ թասերն արի,
Եվ կշռեցի մորս սերը սուրբ,
Որ ինչքան մեծ էր, այնքան խոր ու նուրբ,
Հիմալայան իբրև կշռաքար դրի
Վեր թռավ լեռն հետն իր նժարի
Ծովերը դրի վեր ելան կրկին
Վար քաշեց մորս սերը սրբագին
Աստղաբույլերը դրի կշռաքար,
Նորից մայրիկիս սեը քաշեց վար...
-Քր սերն, իմ սիրած, քո սերն էլ դրի,
Վեր ու վար արին նժար նժարի...
Բայց երբ անսահամն իմ հայրենիքից մի բուռ հող դրի,
Եկավ համբուրեց հժար նժարի:

 


Աշակերտ - Ազգի գոյատևման հիմքը նաև լեզուն պահպանելն է, և պատահական չէ, որ հայ մամիկը Դեր Զորի անապատում կմախքացած մատներով Այբ, Բեն, Գիմն էր գրում շիկացած ավազի վրա` իր մանկիկի բիբերում մանրանկարելով հայոց այբուբենը: Եվ պատահական չէ, որ մեզ համար թանկ սրբությունները կոչվել են՝ Մայր հայրենիք, Մայր եկեղեցի, Մայրենի լեզու:

 

Մայրերին
Գեղամ Սարյան

Մայրերն են պահել մեր հայոց լեզուն,
մեր մանուկներին տվել կաթի հետ
Եվ հայրենիքով դարձել են լեցուն,
Որ ժողովուրդը ապրի հար հավետ:

 

Եվ հայ մայրերն են պահում հիմա էլ
Մեր երգը, լեզուն, մեր վսեմ ոգին,
Իրենց դարավոր մայրերին վայել
Սրտով նվիրված մեր հայրենիքին:

 

Աշակերտ - Հայոց պատմության դժվարին ժամանակներում հայոց մայրերը որպես զինվոր կանգնած են եղել պաշտպանելու մեր սրբությունները. վկա Ավարայրը, Սարդարապատը և Արցախ աշխարհը:

 

Աշակերտ - Ինչպես Աստվածամայրը, տեսնելով խաչվող Միածին Որդուն մարդկության փրկության համար, հայոց մայրերին հերոսության օրինակ է եղել և տեղին է նշել, որ հայոց մայրերը վասն հավատո, վասն հայրենյաց սրբության սեղանին իրենց զավակներին են դրել:
Փառք ու պատիվ բոլոր դարերի հայոց մայրերն և Ձեզ, Սիրելի մայրեր:

  • 2021-12-11
×