Համբարձման տոն

Համբարձման տոն

Ջանգյուլումի համար ապահովել անհրաժեշտ պարագաներ՝ գորգ, կուլա, վիճակի ծաղկեփնջեր, խաչաձև Ծաղկամերը, վարդերով լի երկու զամբյուղ՝ 2 կարաբալաների համար, կոխ բռնող երեխաների համար` համապատասխան պարագաներ և մեկ պարան` «Պարան ձգոցի» խաղի համար: Դասարաններից մեկի աշակերտների ծնողները պիտի պատրաստեն կաթնապուրը՝ տոնի ավարտին բաժանելու համար:

Հարմար և նկատելի տեղում դպրոցի դասարանների աճեցրած ծաղիկները ցուցադրել և հաղթող դասարանի համար խրախուսական որևէ միջոց՝ նվեր կամ պատվոգիր նախատեսել:

 

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ /ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ/

Հաղ. 1 - Հարությունից 40 օր հետո `աշակերտների հետ Ձիթենյաց լեռը բարձրացավ: Լեռան վրա վերջին հորդորներն ու պատվերները տվեց` տարածել Ավետարանը. «Գնացեք, ուրեմն՝ աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. ԻԸ 19):
Հաղ. 2 - Խաչատարած ձեռքերով օրհնեց փոքրիկ հոտը և առաքյալների achqi arjev երկինք վերացավ: Մինչ աշակերտները ապշահար երկնքին էին նայում, հայտնվեցին 2 հրեշտակներ:



Բեմ են գալիս 2 հրեշտակների դերակատարներ՝ դիմելով ներկաներին:

 

Հրեշտակ 1 - Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ եք կանգնած նայում երկնքին:
Հրեշտակ 2 - Այս Հիսուս, որ ձեր միջից երկինք բարձրացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը: (Գործք Ա.11):

 

Հրեշտակների դերակատարները բեմից դուրս են գալիս:


Համբարձում
(հեղ. Վ. Զաքարյան)

ԱAraqjalշակերտ 1 - Եվ համբարձար հաղթանակած,
Հոր մոտ գահին դու բազմեցիր՝
Որպես միջնորդ ու բարեխոս,
Որպես օգնող, որպես Փրկիչ:

 

Araqjal - Համբարձվեց Աստված, ինչ ուրախություն
Տերը Սրբություն Սրբոցը մտավ,
Հրեշտակների հետ ցնծալի ձայնով
Մեր թագավորին՝ օրհնություն և փառք:

 


Շ Ա Ր Ա Կ Ա Ն – Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր ... (Խորան լուսո, Երևան, 2005, էջ 30):
Աշակերտ 4 - Քրիստոս համբարձվեց, որպեսզի Սուրբ Հոգին մեզ առաքի ըստ խոսքի. «Եթե ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, իսկ եթե գնամ, Մխիթարիչ Սուրբ Հոգին կուղարկեմ ձեզ մոտ, և նա կուսուցանի և կհիշեցնի ձեզ ամեն ինչ»: (ՀՈՎՀ. ԺԶ-7):

 

Աշակերտ 5 - Քրիստոս համբարձվեց, որպեսզի մեզ ցույց տա երկնքի ճանապարհը և հաստատեց հավիտենական կյանքի գոյությունը:
Հաղորդավար1 - Հիսուս աշխարհ եկավ, Ավետարանի Կենաց խոսքը քարոզեց և անսահման սիրո և ներման օրինակ դարձավ:
Հաղորդավար 2 - Մեզ համբերության և խոնարհության օրինակ եղավ: Սովորեցրեց պահել հավատը, Աստծո սերը, որով թշնամացած մարդկանց իրար մոտ բերեց և ասաց. «Դուք եղբայրներ եք»:

 

Աշակերտ - Աստված ցնծությամբ վեր համբարձվեց,
Համբարձվեց Տերը՝ փողի հնչվելով ,
Սաղմոս երգենք մեր Աստծուն, սաղմոս երգենք,
Սաղմոս երգենք Արքային, սաղմոս երգենք:


Շ Ա Ր Ա Կ Ա Ն՝ Համբարձաւ Տէրն մեր յերկինս, Ն. Լամբրոնացի Շարականների ընտրանի, Երևան, 2004, էջ 35:

 

Ծաղիկները ներկայացնող երեխաները բերում են տոնի ծաղիկները և դնում հարթակի կենտրոնում դրվաÍ զամբյուղի մեջ և յուրաքանչյուրը, ծաղկաթերթիկներ շաղ տալով, իր ծաղկին բնորոշ ներկայանալի խոսք է ասում:

 

1 երեխա - Եկեք ծաղիկներ, Ձիթենյաց լեռան,
Մեր բույրը սփռենք այս ճանապարհին,
Զարդարենք ճանապարհը մեր Արարչի
Ու գլուխ խոնարհենք, ողջունենք Նրան,
Թերթիկները մեր ամենուր շաղ տանք:

 

2 երեխա - Վարդը բերեք՝ բույրը գովենք,
Մանուշակի գույնը գովենք,
Կակաչ, դու կարմիր թերթիկ,
Զանգակ, դու` կապույտ շուրթիկ,
Շուշան, դու` ճերմակ երես
Մեխակ, դու` անուշ բուրես:
3 երեխա - Դե եկե՜ք,
Փնջեր կապենք,
Ջանգյուլումին մասնակցենք:

 

Հաղ. 1 - Յուրաքանչյուր ազգի ստեղծագործական միտքը դրսևորվում է ազգային սովորույթներում, ավանդություններում: Մեր ժողովուրդը մինչ այժմ պահպանել է հետաքրքիր շատ ավանդույթներ, որոնցից է ջան գյուլումը:
Հաղ. 2 - Ժողովրդական լեզվի մեջ համբարձման տոնը կոչվում է նաև վիճակ, որը կապված է Քրիստոսի համբարձումից հետո առաքյալների ու աշակերտների ժողովում Պետրոս առաքյալի առաջարկով, մատնիչ Հուդայի փոխարեն վիճակահանությամբ 12–րդ առաքյալի՝ Մատաթիայի ընտրության հետ: 

 

Հաղ. 1 - Համբարձման տոնից մեկ օր առաջ, չորեքշաբթի օրը, հարսներն ու աղջիկները յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար էին havaqum, դաշտերից ու այգիներից ծաղիկներ էին քաղում և փնջեր կապում, որոնցից մեկը խաչաձև էր լինում և կոչվում էր Cաղկամեր, որը տոնի ավարտին նվիրվում էր եկեղեցուն: Քաղած ծաղիկների մեջ գերիշխում էին դեղին գինարբուքը, կարմիր կուժկոտրուկները, բոսորագույն աղբրաց արյունը, ալ վարդակակաչը:
Հաղ. 2 - Աղբյուրներից հավաքած ջուրը կուլայի մեջ էին լցնում, յուրաքանչյուրը մի իր էր գցում և գեղեցիկ ծաղիկներով զարդարում էին այն: Կուլան ծաղկեփնջերի հետ միասին թաքցնում էին, որ տղաները չգողանային: Փարչը պիտի մնար բաց երկնքի տակ, որպեսզի համբարձման գիշերվա աստղազարդ երկնքի լույսն ընկներ ծաղիկների վրա և առավոտյան ցողով օծվեին վիճակի ծաղիկները:
Հաղ. 2 - Հինգշաբթի առավոտյան ջանգյուլումի մասնակիցները տնետուն էին շրջում, տանտիրուհուն, հարսին կամ աղջկան նվիրում էին ծաղկեփունջ` նրանցից ստանալով կաթ, բրինձ, ձու, քաղցրավենիք, միրգ, երբեմն նաև մանրադրամ: Վիճակահանությունից հետո երեխաները գնում էին այգիներ, դաշտեր`կաթնով ճաշակելու:

 

Ե Ր Գ՝ Համբարձման երկուշաբթի



Հաղ. 2 - Համբարձման տոնը կոչվում է նաև «Ջան գյուլում», որովհետև վիճակի տողերը վերջանում են «Ջան գյուլում, ջան ջան, ջան ծաղիկ, ջան, ջան» բառերով: Ջան գյուլումը գարնան, ծաղկի, մասնավորապես վարդի փառաբանությունն է:
Հաղ. 1 - Մեզ իրենց ելույթով կուրախացնեն դպրոցի թիթեռնիկները՝ 1-ին դասարանի երեխաները:



Դահլիճ են մտնում փոքրիկները` գլխներին ծաղկեպսակներ դրած և ծաղկի թերթիկներով զարդարված սպիտակ շապիկներ հագած:

 

Ծաղիկների գովք
Ռ.Ղարիբյան

 

1 աշակերտ - Կանաչ-կարմիր գարուն բացվեց, Աշխարհն ուրախ երգով լցվեց, Խորունկ քնից սթափվեցին, Հողի տակից դուրս թափվեցին Անուշահոտ, հորոտ-մորոտ
Ծաղիկները շողոտ-շաղոտ:

 

2 աշակերտ -Ես խինդն ու բույրն եմ հողի,
Սերն ու համբույրն եմ հողի,
Առանց ծաղիկ ի՞նչ ծիծաղ,
Սիրտը տխուր է հողի:

 


Ծաղիկների երգը
Հովհ. Թումանյան


1 ծաղիկ - Աղջի, աղջի, ծիլ-ծաղիկներ,
Քանի՞ քնեք, վե՜ր կացեք, վե՜ր,
Խնկածաղիկ, Արևքուրիկ,
Ծնկածաղիկ, Հասմիկ,
3 ծաղիկ - Հարսնածաղիկ, Ոսկեծաղիկ,
Հափրուկ, Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,Աղավնարոտ,
Վարդ, Երիցուկ,Պուտ,Վառվռուկ,
2 2 ծաղիկ - Շուշան, Ռեհան, Ապրեմ-չչչապրեմ,
Բբուրեմ-մարեմ...
ՔՔանի՞ քնեք հողի տակին,
4 3 ծաղիկ - Եկեք էստեղ կանաչ խոտով,
ԱԱնուշ հոտով,
ԾԾիծաղեցեք ու ծաղկեցեք,
ՄՄեր հանդեսը զարդարեք:

 

Քառատողեր

Ձնծաղիկ - Ձնծաղիկն եմ, ձնծաղիկն եմ, Հասմիկ-Դուք չգիտե՞ք այս մեկին`
Պստիկ, ճստիկ ու լավիկն եմ, Ճերմակ-ճերմակ հասմիկին,
Ձյունաճերմակ շապիկն հանել, Ինքս պստիկ, ինքս հեզ,
Բուք բորանից չեմ վախեցել: Բայց բուրավետ վարդի պես:
Դուրս եմ եկել հողի տակից,
Բարև բերել հող մայրիկից:



Մանուշակ - Այ մանուշակ իմ սիրուն,
Զուր ես թփում թաքնվում,
Ինչքան էլ խոր թաքնվես,
Միշտ կմատնե բույրդ քեզ:
Ու միշտ բույրիդ կարոտից
Քեզ կպոկեն քո թփից:
Մանուշակ - Կապույտ գլխով, կանաչ ոտքով
Ես ծաղիկ եմ անուշ հոտով,
Թեև տունկս փոքրիկ է շատ,
Արոտներում միշտ թաք կացած:
Ես սիրուն եմ, գարնան գուշակ
Իմ անունն է մանուշակ:

Եղրևանի- Նարգիզի պես կապուտակ, Հիրիկ – Տերևներս ինչպես դանակ,
Հասմիկի պես սպիտակ, Պսակներս` գույն-գույն թանաք,
Խաղողի պես ողկույզով, Ես հիրիկն եմ ու լավիկն եմ,
Բույրս էլ, ասես, խնկի ծով: Եկեք հանդես` ծանոթանանք;

 

Նունուֆար- Ծաղիկ եմ ես միշտ խոնարհ
Անունս է նունուֆար,
Հայածքս վար` մայր հողին,
Ինձ սնողին, պահողին:



Ծաղիկն ու մեղուն

-Մեղուն եմ ես միշտ փոշոտ, Տվեք փոշին ձեր անուշ,
Սիրով թռա ես ձեզ մոտ, Որ շուտ փեթակ ես գնամ,
Լսեք, ծաղիկներ քնքուշ, Մեղր շինեմ քաղցրահամ:


Ծաղիկների հանդես
Ռ.Ղարիբյան


Կակաչ - Ես կակաչն եմ խաս թերթերով,
Ալ շուրթերով, վառ այտերով,
Ձեզ կկանչեմ ձայնով քնքուշ,
Սարի լանջից, ձորի միջից:
Իմ Վառ կարմիր գույնը բերում,
Ծաղկեփունջն եմ զարդարում:


Մեխակ -Ես մեխակն եմ հրավառ,
Դիմացկուն եմ ու համառ,
Նիցայում եմ ես ծնվել
Ու աշխարհով տարածվել
Եվ այսօր Ձեզ հյուր եկել:


Վարդ - Ես էլ վառվռուն
Վարդն եմ մայիսյան,
Քնքուշ, բուրավետ
Ծաղիկ եմ գարնան:
Թագուհին եմ ծաղիկների,
Թրաշուշան - Թրաշուշանն եմ ճերմակ,
Ունեմ հպարտ, սեգ հասակ,
Թերթիկներս ձյունաթույր,
Թրի նման երկար, սուր:

Բույրով անուշ ու նազելի:

Հնչում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից «Ամպի տակից» երգը: Երկու փոքրիկ տղաներ՝ կինտոյի հագուստներով, վարդեր են բաժանում:



Հաղ. 2 - Որոշ գավառներում տղաները ջանգյուլումին մասնակցում էին խաղ-մրցույթներով՝ կոխ բռնել, ձիասպորտ, պարան ձգել և ուրիշ ուժաչափ խաղեր:
Ժողովրդական պարեղանակ (հնչում է զուռնայի երաժշտություն, բեմ են բարձրանում կոխ բռնող և պարան ձգող երեխաների խմբերը):



Հաղ. 1 - Ու պարից հետո լեն հրապարակ
Բաց արին էնտեղ, արձակ գլխատան, Զուռնաչին փչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան:

 

Խաղ-մրցույթների ավարտից հետո երեխաներին հանձնվում են նվերներ: Նրանք թողնում են հարթակը:

Աշակերտ - Հայաստանում Համբարձման օրը շատերը գնում են Ծաղկեվանք: Այնտեղ է գտնվում նաև Վարվառե կույսի գերեզմանը: Ավանդությունը պատմում է, որ Վարվառե կույսը, քրիստոնյա լինելու համար հալածվելով հոր կողմից, նահատակությունից առաջ Տիրոջը խնդրում է, որ ծաղիկ հիվանդություն ունեցող երեխաների մայրերը իրենց զավակների համար իր անունով բժշկություն գտնեն: Այս ավանդությունն էլ հիմք է հանդիսացել, որ Արայի լեռան վրա գտնվող ուխտատեղին կոչվի Ծաղկեվանք:
Աշակերտ - Առաջներում ջան գյուլումը համարվում էր նորահարսների ու աղջիկների տոն: Վիճակի համար հորինված երգերի ու քառյակների հետ կապում էին իրենց բախտն ու ճակատագիրը, ցանկություններն ու ակնկալիքները: Այժմ այն պարզապես խաղ է, և ժամանակները փոխվել են, տղաներն ակտիվորեն մասնակցում են ջանգյուլումին:
Աշակերտ - Շատ վայրերում Զատկից մինչև Համբարձում կանայք երեկոները կար ու գործ չէին անում, որ հավկուր չլինեն: Համբարձման տոնն ունեցել է հատուկ ճաշատեսակ՝ կաթնապուրը: Կանայք Զատկից մինչև Համբարձում կաթնով չէին պատրաստում, սակայն տոնի օրն այն պարտադիր էր բոլոր ընտանիքների համար: Ուստի տոնի ավարտին __________ դասարանի մայրիկների պատրաստած կաթնապուրը կմատուցվի ձեզ:
Աշակերտ - Բարեկամնե՜ր, այսoր այստեղ կկատարվի ծաղիկների: Իսկ թե ովքեր են մասնակցում վիճակահանությանը, կիմանաք վիճակահանության ժամանակ:
Աշակերտ - Մինչ մեր փոքրիկները կպատրաստվեն վիճակահանությանը, ձեզ տեղեկացնենք, որ մեր տոնն իրենց ներկայությամբ զարդարում են փոքրիկ նկարիչները և ծաղկասերները: Մեծ է նրանց սերը բնության և ծաղիկների հանդեպ:
Աշակերտ - Նախապես մեր դպրոցի ուսուցիչներից և ծնողներից ընտրված ժյուրին եկել է այն եզրակացության, որ իրենց աճեցրած գեղեցիկ ծաղիկներով առանձնանում և լավագույն դասարան է համարվում __________ դասարանը: (Դասարանին տրվում է պատվոգիր կամ նվեր):
Աշակերտ - Իսկ նկարիչ երեխաների աշխատանքները կդիտենք վիճակահանությունից հետո և լավագույները կպարգևատրվեն:
Աշակերտ - Ծաղիկների օրհնության համար ____________________ թեմից հրավիրել ենք Արժանապատիվ Տեր __________________ քահանա ______________________- ին: Խնդրենք օրհնելու ծաղիկները:



Քահանան օրհնում է ծաղիկները:

Աշակերտ - Իսկ այժմ մոտեցավ տոնի ամենաամենահետաքրքիր ու սպասված՝ վիճակահանության պահը:

Ե Ր Գ - Համբարձումն եկավ, Ա. Տիգրանյան, հատված «Անուշ» օպերայից:

Երեխաները, շրջանի մեջ առած վիճակ հանող երկու փոքրիկ աղջնակներին, պարելով բերում են: Փոքրիկները նստում են գորգի վրա, մեկի ձեռքին Ծաղկամերն է, մյուսի ձեռքին՝ վիճակի զամբյուղը, իսկ դիմացը՝ ծաղկեփնջերը: Շուրջը նստում են վիճակի քանակով փոքրիկներ, որոնք պիտի հանեն վիճակ-մաղթանքները: Նրանցից քիչ ետ կանգնած է վիճակ-քառատողերը կարդացող աղջիկների խումբը:

 

Աշակերտ - Դե հանի՛ր, փոքրիկ, վիճակն ի բարին,
Երգելով գովենք վիճակ ստացողին:

 

Վ ի ճ ա կ ի ե ր գ ե ր


Սարից ելավ ձիավոր, Ուխտավոր ես, ուխտ արա,
Սաղմոսը ծոցին սովոր, Սրտներիս իղձը կատարա,
Սաղմոսը վարդ էր դարձել, Սուրբ Խաչ ուխտի գնալու
Լեզուն բլբուլ էր դարձել: Ախպեր, դու մի ճար արա:

 

Կանաչ տեղը պարում եմ, Բարի լուս ջան , բարի լուս,
Պարի միջին խաղում եմ, Աստված պահի մեր երկուս,
Կաքավի պես նազելով՝ Ձեռ-ձեռի տանք, ելնենք դուս
Ընկերներիս դաղում եմ: Դուշման տեսնի, կտրի լուս:

 

Աղջի, դու հուր ես, հուր ես, Տղա, մի բուռ հատիկ տուր,
Ես ծարավ եմ, դու՝ ջուր ես, Աչքիդ տակով մտիկ տուր,
Համբարձման տոն է, դուս ել, Քո թշնամու վատ խոսքը
Քեզ ման կգամ, դու ուր ես: Վերցրու ու գետնովը տուր:

 

Ծաղկեվանք ծաղիկ շատ կա, Անձրև կգա շաղալով,
ՈՒխտի գնալու վախտ ա, Կանաչ տերև դողալով,
Աստված պահի քու ախպեր, Արի գնանք Խաչ նշան,
Ծաղկեվանքեն դու ջուր բեր: Սուրբ Խաչ մեզի պահապան:


Մանի -մանի մանեցի, Ես սարի սովոր հավք եմ,
Ոսկե թելը գործեցի, Դեղին թևավոր հավք եմ,
Անուշ-անուշ խոսելով՝ Ինձ բաց թողեք, որ թռնեմ,
Ես քո սիրտը շահեցի: Երամի սովոր հավք եմ:

 

Տղա հոտով-մոտով Ձորի մեջը փուշ ա,
Հերիք անցնես իմ մոտով, Ջեբս լիքը նուշ ա,
Կդառվամ. զառկեմ նետով, Ես կնտրեմ են աղջկան,
Արյունդ կանեմ գետով: Որի սիրտը քնքուշ ա:


Վիճակներ

Վիճակ մաղթանքները վերագրվում են՝

1. Հայոց հանրապետությանը,
2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն,
3. Հայոց բանակին,
4. Թիվ ________ դպրոցի բոլոր երեխաներին,
5. Թիվ ________ դպրոցի ուսուցիչներին և աշխատակազմին,
6. Դպրոցի երեխաների ընտանիքներին,
7. Երիտասարդությանը,
8. Արվեստի, մշակույթի և սպորտի նվիրյալներին,
9. Առողջապահության ցանցի բոլոր աշխատողներին,
10. Քաղաքին, գյուղին,
11. Միջոցառման բոլոր մասնակիցներին:

 

Վիճակի քառատողեր


Աստծո նման խաղաղ պահիր քեզ,
Աստծո նման եղիր բարեսիրտ,
Նրա պես եղիր հավասարատես
Եվ ծաղկեցրու նշխարը լույսիդ:

 

Անզոր եղա ես քո անափ
Լույսն ու մութը զատել,
Անզոր եղա քեզ հասկանալ,
Անզոր եղա ատել:

 

Ե՟րբ է գաորւնն այս դառնալու ամառ,
Որ խաղաղ զարկի սիրտն իմ խենթացած,
Վատ եղանակ է սա սրտի համար,
Ուր հին բեկոր կա սիրուց մնացած:

 

ՈԵվ դու եկար հանկարծ, եկար անակնկալ,
Եկար, որպես գարնան շունչը մաքուր,
Հպարտորեն եկար ու քնքշորեն եկար,
Եկար, որպես մուսա, որպես բույր:

 

ԳԳանձեր ունեմ անտակ, անծիր,
ԵԵս հարուստ եմ, ջան, ես հարուստ,
ԾԾով բարութուն, շնորհք ու սեր,
ՃՃոխ պարգև եմ առել վերուստ:

 

Հանելուկ է հավերժական
Կամ ստեղծված անթերի,
Մարդը խավար մի զանգված է,
Բայց նման է կանթեղի:



Երեկ տխուր, այսօր ուրախ
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ՝ դեպի անհայտություն,
Այսօր՝ դեպի ափ եմ գալիս:

Ապրեմ այսպես հազար տարի,
Բախվեմ հզար հողմ ու քարի,
Շնչեմ հազար հողմ ու քամի
Եվ ամրանամ և ամրանամ:



Դու գիտես մենակ ճամփեն երկնքի,
Դու գիտես գաղտնիքն երջանիկ կյանքի,
Դու գիտես ամեն-ամեն ինչից առաջ
Քո խոսքն է օրենքն ամեն օրենքի:



Լիներ հեռու մի անկյուն,
Լիներ մանկան արդար քուն
Երազի մեջ երջանիկ
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

 

Ու եթե կուզես՝ ապրելն այս է հենց Քանի ձեռքից եմ վառվել,
Ինքս այստեղ եմ, որտեղ որ դու ես, Վառվել ու հուր եմ դառել,
Իսկ դու այնտեղ ես, որտեղ որ ես եմ Հուր եմ դառել, լույս տվել,
Այսպես գալիս ենք մենք դեպի իրար: Լույս տալով եմ սպառվել:
Եվ... չենք հանդիպում... այս քանի տարի:

 

Որից ոչ թե մեռնում, այլ ծնվում են կրկին:

Կյանքը երգի, երկնքի պես անհուն-անհուն, Ամեն բացվող օրվադ

Կյանքը կորած աստղերի պես հազար անուն, Աստծո պարգև ասա,
Կյանքը կրակ ճահիճներում՝ կա ու չկա, Մի լավ խոսք ես լսել՝
Կյանքը ճամփորդ, սպասված հյուր, Թռնելու թև ասա,
Որ պետք է գա: Միշտ ճերմակին՝ ճերմակ
Ու սևին՝ սև ասա,
Ծուռ նայողիդ վրա
Դու ծիծաղած եղիր:


Հաղ. 2 - Սիրելի ուսուցրչներ, հյուրեր, աշակերտներ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ: Ավարտվեց վիճակահանությունը, որ ընդամենը խաղ է: Բարեկամնե՛ր, մենք երբեք չպիտի մոռանանք, որ մեր փրկիչ Աստծու նախախնամությամբ հայ ժողովրդին վիճակվել է այնպիսի արժեքներ, որոնք վկայությունն են Աստծու սիրո:
Աշակերտ 1 - Մեզ վիճակվել է այս հողում ապրել, ուր արարչության հենց սկզբում Աստված դրեց դրախտը, որը ողողում էին Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող չորս գետերը՝ Գեհոնը , Փիսոնը, Եփրատը և Տիգրիսը:
Աշակերտ 2 - Աշխարհակործան ջրհեղեղից հետո Նոյան տապանը իջևանեց Բիբլիական լեռան՝ Արարատի փեշին, որտեղից մարդկության երկրորդ ծնունդն սկսվեց:
Աշակերտ 2 - Աստծու կամոք Հիսուսի տասներկու առաքյալներից երկուսը՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը, եկան Հայոց աշխարհ և Ավետարանի քաղցր լուրը բերեցին՝ հայոց հողը լուսավորելով փրկչական անմարելի լույսով:
Աշակերտ 3 - Սբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքներով և Խոր Վիրապի տառապանքի գբից դուրս գալով՝ մի ամբողջ ազգ ծնվեց և առաջինն այստեղ՝ հայոց աստվածօրհնյալ երկրում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց:
Աշակերտ 4 - Աշխարհում որևէ ժողովրդի եկեղեցի չհիմնվեց Աստծու էջքով, սակայն Տերն Ինքն Իր երկնային փառքով իջավ և Իր լուսեղեն Աջով հիմնարկեքը կերտեց Լուսո խորանի՝ Սուրբ Էջմիածնի:
Աշակերտ 5 - Գոհություն ու փառք տանք Աստծուն մեզ Մեսրոպ Մաշտոց պարգևելու համար, որի անսասան հավատի ու նվիրումի պատասխանը եղավ աստվածապարգև գիրը հայոց, որը իմաստավորեց հայի գոյությունը՝ հարատևելու որպես ազգ և Աստվածաշունչը խոսեց հայերեն:
Աշակերտ 6 - Գոհություն ու փառք Աստծուն, որ մեր ժողովուրդը բազում դաերերի ընթացքում վասն հավատո, վասն հայրենյաց գոյամարտում հայացքը միշտ ուղղել է դեպի վեր՝ դեպի երկնային ոլորտները և հաղթող դուրս եկել:
Աշակերտ 7 - Եվ այսօր էլ Համբարձման տոնին խնդրենք մեր փրկիչ Աստծուն՝
Հաղ. - Տեր իմ և Աստված իմ՝ Հիսուս Քրիստոս, համբարձվելով ՝մեզ միայնակ չթողեցիր, խոստացար ուղարկել Մխիթարիչ Սուրբ հոգուն, Ում ներկայությունը թույլ չի տա, որ մեր մեջ մարի հույսը, հույսը՝ հանդեպ գալիք ժամանակների արդարության, ազնվության, խաղաղության և իհարկե անբիծ սիրո, և մեր շուրթերին հարատևի աղոթքը:

 

Աշակերտ - Ուրեմն՝ մեկ տեղ աղոթքի կանգնենք
Մեր հայրենիքի շենության համար,
Եվ աղոթենք մենք վասն միության,
Վասն փրկության գալիք հաղթության:

 

Հոգևորականի խոսքից, շնորհավորանքներից հետո ներկաներին հրավիրել ճաշակելու տոնի համով կաթնապուրը և դիտելու փոքրիկ կավճանկարիչների աշխատանքները:

 


Սցենարը կազմեցին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի աշխատակիցներ՝

Գյուլնազ Գրիգորյանը

Հասմիկ Աբրահամյանը

31.03.2008

  • 2021-12-11
×