Անկյունաքարի մասին առակը

Անկյունաքարի մասին առակը

Անկյունաքարի մասին առակը
(Մատթ. 21:42-44, Մարկ. 12:10, Ղուկ. 20:17-18)


«Սուրբ Գրքում երբևիցե չե՞ք կարդացել` այն վեմը, որ կառուցողներն անարգեցին, նա´ է, որ եղավ անկյունաքար. Տիրոջից եղավ այս, և մեր աչքին սքանչելի է: Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն: Եվ ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան կճզմի»:


Մեկնություն


Քրիստոսի խոսքն անկյունաքարի մասին հղում է 117-րդ սաղմոսին:  Այդ սաղմոսում Դավիթը տաճարում գոհանում է Աստծուց բոլոր իր թշնամիներին հաղթելուց հետո, հրեաների պետությունը նա համեմատում է մի շինության հետ, որի շինարարներն էին Սավուղն ու Իսրայելի ծերերը, նրանց կողմից մերժված անկյունաքարը Դավիթն ինքն իրեն է անվանում, քանզի Աստված նրան հաղթող թագավոր դարձրեց: 
Այս առակը չար մշակների մասին առակի շարունակությունն է: Վա՜յ այն առաջնորդներին, որոնք յուրացնում են Աստծո ունեցվածքը, չեն կատարում Տիրոջ կամքը, այլ` իրենց չար ցանկություններն են ձգտում իրականացնել: Այսպես, հին Իսրայելի առաջնորդները, մոռանալով, որ հրեա ժողովուրդը հանձնված է իրենց՝ «մշակելու» և պահպանելու համար, իրենց կամքն էին կատարում` Աստծո մարգարեներին ծեծելով, և կատարյալ էին դարձնում իրենց հակառակությունն Աստծո նկատմամբ` Աստծո ունեցվածքն իրենց ձեռքում պահելու մտադրությամբ՝ Աստծո Որդուն խաչին գամելով: Սակայն ժողովրդի ճակատագրի շինարարների կողմից անարգված քարը` Քրիստոս, Իր խաչելությամբ, թաղմամբ և հարությամբ երեք օրում կանգնեցված նոր անձեռակերտ տաճարի անկյունաքարը դարձավ: Նա կառուցեց Իր Եկեղեցին, որի սահմաններից հալածվում են Իրեն հակառակվողները, իսկ Իր խաղողը Նա տվեց այլ առաջնորդ-մշակներին:


(Ըստ երանելի արքեպս. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» գրքի)

  • 2021-10-12
×