Խնդրում եմ բացատրել Մատթ. 1034-39 համարները

Խնդրում եմ բացատրել Մատթ. 1034-39 համարները

Խնդրում եմ բացատրել Մատթ. 10:34-39 համարները. «Մի կարծեք, թե եկա աշխարհին հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր, քանի որ եկա, որ բաժանեմ որդուն հորից, և դստերը՝ իր մորից, և հարսին` սկեսուրից: Մարդու թշնամիներն իր տնեցիները կլինեն: Ով իր հորն ու մորն ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ: Ով իր որդուն կամ դստերն Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ: Եվ ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ: Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի, և ով իր անձը կորցրեց Ինձ համար այն, կգտնի»: 


Միշտ չէ, որ համաձայնությունը խաղաղություն է բերում: Շատ անգամ մարդիկ համաձայնվել են միմյանց հետ՝ պատերազմելու այլ ազգի դեմ: Մի՞թե անբարոյականությունը խաղաղեցնում է հոգին: Մեղքն ավերում է մարդու հոգևոր կյանքն իսպառ: Մեղքի հետևանքով պատերազմ է սկսվում խղճի և անձի ինքնարդարացման, անբնական ձգտման միջև (Տե՛ս Հռովմ. 7:14-25): Ուստի, Քրիստոս աշխարհ բերեց ոչ թե խաղաղություն աշխարհի հետ, այլ սուր` աշխարհի արատավոր ցանկությունների դեմ պատերազմելու համար: Այդ սուրն Ավետարանի խոսքն է: Ըստ Տիրոջ խոսքի՝ պետք է հրաժարվենք աշխարհից` ապաշխարենք, «…որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 4:17): Մեր ընտանիքներում երբեմն լինում են տրամադրություններ, սկզբունքներ, որոնք Տիրոջ պատվիրանին հակառակ են կամ խափանում են մեր հոգևոր բարեպաշտական սովորությունները: Հենց այդ ժամանակ մեր ընտանիքի անդամներն սկսում են ընդդիմանալ և թշնամանալ: Տերը չի պատվիրում մեզ հրաժարվել նրանցից, այլ սիրելով մեր ընտանիքի անդամներին` հրաժարվել հակաքրիստոնեական սովորություններից: Պետք է ամեն քրիստոնյա Քրիստոսի պատվիրանները կատարի, որպեսզի Քրիստոսի բարեկամը լինի (Տե՛ս Հովհ. 15:9-14, Մատթ. 13:48-49): Որպեսզի լավ հասկանանք հրաժարվելու իմաստը, պետք է նայենք Քրիստոսին` մեր հավատի առաջնորդին ու կատարողին: Նա, թողնելով Իր Աստվածային փառքը` օտարացավ Հորը` Իր մարդեղությամբ, որպեսզի մեզ վերադարձնի երկնավոր Հոր ընտանիք՝ երկնքի արքայություն: Ոստի, կան բաներ, որոնցից պետք է հրաժարվենք պատերազմի գնով՝ (Տե՛ս Եբր. 12:4) հանուն Աստծու հետ խաղաղության (Տե՛ս Հռովմ. 5:1):

  • 2021-10-13
×