Որտե՞ղ ծնվեց Հիսուսը

Որտե՞ղ ծնվեց Հիսուսը

Հաճախ ասվել ու գրվել է, որ Հիսուս ծնվել է մի քարայրում: Ավետարանում գրված է, որ Հիսուսի ծնունդը տեղի ունեցավ Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում: Հովսեփն ու Մարիամը նախ գնացին մի իջևանատուն, որտեղ դատարկ սենյակ չկար: Նրանք ստիպված  պատսպարվեցին մսուրում, ուր ծնվեց Հիսուս: «Եվ … երբ ծննդաբերելու օրերը լրացան, նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ…» (Ղուկ. 2:7): Եվ այն իջևանատան մսուրն էր, կենդանիների ախոռը: Տիրոջ հրեշտակը դաշտի սարսափահար հովիվներին ավետեց. «…Այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ» (Ղուկ. 2:11): Դաշտի հովիվները գնացին Բեթլեհեմ քաղաք, գտան Մարիամին ու Հովսեփին և մսուրի մեջ դրված մանկանը (Ղուկ. 2:15-16): Հերովդեսի հարցին թե՝ որտե՞ղ պիտի ծնվի Քրիստոս, պատասխանեցին՝ ըստ մարգարեության՝ Բեթլեհեմ քաղաքում (Տե՛ս Միքիա 5:2, Մատթ. 2:5-6): Հերովդեսը մոգերին ուղարկեց այնտեղ՝ Հիսուսին տեսնելու: Մոգերը Հիսուսին գտան իջևանատանը (Տե՛ս Մատթ. 2:8-11): Հիսուսի սուրբ ծննդյան և աստվածահայտնության առնչությամբ շարականագիրն ասում է. «Ծնավ նոր արքա ի Բեթլեհեմ քաղաքին»:

  • 2021-10-13
×