Ովքե՞ր էին նախանձահույզները և ի՞նչ էին ցանկանում

Ովքե՞ր էին նախանձահույզները և ի՞նչ էին ցանկանում

Նախանձահույզները նախանձավոր և նախանձախնդիր մարդիկ էին և քաղաքական մի խմբակ էին կազմում: Նրանք սուր քննադատում էին արտաքին երկրների օրենքները և քաղաքականությունը: Պատրաստ էին ամենափոքր առիթի դեպքում զենքի դիմել և հեղափոխությամբ վերականգնել Աստծո արքայությունը: Հույս ունեին, որ ազատարար Մեսիան Աստծո կամքով կործանելու էր Իսրայելի բոլոր թշնամիներին և ստեղծելու ոսկեղեն մի դար՝ Աստծո ժողովրդի համար: Նրանք ամեհի էին, տաքարյուն, նախանձախնդիր, խիստ կրոնական: Նրանք գալիլիացիների հետ հաճախ ըմբոստանում էին Հերովդեսի դեմ՝ հռոմեական լուծը թոթափելու վճռականությամբ: Սիմոն Կանանացին, ով Հիսուսի 12 առաքյալներից էր, պատկանում էր այդ խմբին:

  • 2021-10-13
×