Հիսուս 12 առաքյալներից բացի 70 աշակերտ ընտրեց: Ի՞նչ խորհուրդ ունի այն:

Հիսուս 12 առաքյալներից բացի 70 աշակերտ ընտրեց: Ի՞նչ խորհուրդ ունի այն:

Հիսուս 12 առաքյաներին ընտրեց Հին Կտակարանի 12 նահապետների համեմատ և նրանց ուղարկեց բոլոր ազգերին՝ Ավետարանը քարոզելու: Յոթանասունի ընտրությունը բոլորվին այլ էր: Սրանք ուղարկվեցին ժողովրդին քարոզելու և Հիսուսի վարդապետության համար հող պատրաստելու հրեաների այն գյուղերում ու քաղաքներում, ուր Հիսուս ճամփորդելու էր: Նրանց գործը ժամանակավոր և Հիսուսի ճանապարհորդությունների համար նախապատրաստական աշխատանքի բնույթ ուներ: Աստվածաշնչում այդ մասին գրված է, որ Իսրայելի որդիքը «Եվ եկան Եղիմ: Այնտեղ կային ջրի 12 աղբյուր և 70 արմավենի: Նրանք կայք հաստատեցին այնտեղ, ջրի մոտ» (Ելից 15:27): Այդ 12 աղբյուրները 12 առաքյալներն են, իսկ 70 արմավենիները՝ 70 աշակերտները, ովքեր կենդանի ջրի և կենաց հացի պատգամ տարան աշխարհին: Հակոբի ընտանիքի անդամների թիվը 70 էր (Տե՛ս Ծննդ. 46:27): Մովսեսն ու Ահարանն Իսրայելի ծերերից ընտրեցին 70 մարդ՝ Տիրոջը երկրպագություն անելու համար: Սրանք Իսրայելի 70 երեցներն էին, որոնք ստացան մարգարեական հոգի և տեսան Աստծուն (Տե՛ս Ելից 24:9, Թվոց 11:16-25): Հրեից ծերակույտում, որ հաստատվեց  69 թ. Ք.Ա. Հովհաննես Հյուրկյանոս Բ-ի իշխանության օրերին, ընտրվեցին 70 ծեր երեցներ: Փարոս կղզում Հին Կտակարանը եբրայերեն բնագրից 72 օրում հունարեն  թարգմանեցին 70 գիտնական:
72 թիվը ևս ունի իր իմաստալից խորհուրդը: Այն ժամանակ կարծում էին, թե աշխարհում 72 ազգ է ապրում, որոնց թվի համեմատ ընտրվեց 72 աշակերտ՝ յուրաքանչյուրի համար՝ մեկը, աշխարհին փրկության ավետարանը քարոզելու համար:

  • 2021-10-13
×