Որտե՞ղ է Գեհենի ձորը

Որտե՞ղ է Գեհենի ձորը

Երուսաղեմի հարավային կողմում էր  Ենովմի (Գեհեն) ձորը, ուր հրեաները ժամանակին պաշտում էին Մողոք կուռքին և նրան զոհում իրենց սիրասուն զավակներին: Երբ Հովսիա թագավորն ազգին դեպի ճշմարիտ աստվածապաշտության առաջնորդեց, այդ ձորը վերածվեց աղբանոցի, ուր նետում էին քաղաքի ապականությունները, սատկած կենդանիների, սպանված դավաճանների, ոճրագործների դիակները: Դրանք սպառելու նպատակով  այնտեղ շարունակ կրակ էր վառվում: Դա չարագործների գերեզմանն էր, այնտեղ էին թաղվում նրանք, ովքեր արժանի չէին համարվում հողի մեջ թաղվել: Այդտեղ թաղեցին նաև խաչված երկու ավազակներին: Ավետարանում Ենովմի ձորի անհանգչելի կրակը դժոխքի կրակի նմուշն է:

  • 2021-10-13
×