«Չափազանց կարևոր հանգամանք է՝ սիրել Աստծուն, որովհտեև Աստված սեր է»:

«Չափազանց կարևոր հանգամանք է՝ սիրել Աստծուն, որովհտեև Աստված սեր է»:

Qahana.am կայքը շարունակում է հարցազրույցը պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հետ:

 

Շատերը Անիի կործանումը կապում են այն ժամանակվա կաթողիկոս՝ Պետրոս Գետադարձի հետՊետրոս Գետադարձը դավաճա՞ն էրթե՞ հասարակական լուրջ գործիչԻնչպե՞ս կարող էր հրաշք գործած կաթողիկոսը դավաճան լինել:

 

Ժամանակի քաղաքական գործիչները, թագավորները՝ Հովհաննես Սմբատը և Աշոտ 4-րդը, հայոց կաթողիկոսը  պետք է հասկանային, արդյո՞ք կարող է Հայաստանն այդքան մարտահրավերներ հաղթահարել՝ արևմուտքից՝ բյուզանդական նվաճումների, իսկ հարավ-արևելքից՝ սելջուկյան: Սարսափելի էր սելջուկյան արհավիրքը:
 

Պարտություն էին կրել Վասպուրականի զորքերը: Դա կարող է կրկնվել: Այս հարցը չափազանց կարևոր է հետյալ տեսակետից. Պետրոս Գետադարձը՝ հայոց կաթողիկոսն էր, հայոց թագավորը Հովհաննես Սմբատն էր, ով կաթողիկոսից վեր էր կանգնած: Պետրոս Գետադարձ կաթողիկոսն առանց թագավորի ինչպե՞ս կարող էր միայնակ նման որոշում կայացնել: Նրանք չէին կարող առանձին քաղաքական գծեր ունենալ: Սա 2 հոգու մի հարցի շուրջ միաբանության արդյունք է:
 

Հովհաննես Սմբատը և Պետրոս Գետադարձը մտածում էին, որ սելջուկների դեմ ի վիճակի չեն կռվելու: Այսինքն, նրանք իզուր թերագնահատում էին երկրի և բանակի կարողությունները: Դա պարտվողական քաղաքականություն էր:
 

Բոլոր քայլերը, որոնք ուղղված են սեփական պետականության դեմ, դավաճանություն է: Բայց կարո՞ղ է կաթողիկոսը դավաճան լինել:
 

Իմ միանշանակ կարծիքն է, որ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և Հովհաննես Սմբատ թագավորի քայլերը, Տրապիզոնի պայմանագիր կնքելը, դավաճանություն էր: Թեկուզ և շատ լավ մտադրություններից ելնելով, որոնք չիրականացվեցին:
 

Այն ժամանակ շատ ակտիվ տարածում էին աշխարհի կործանման տարբերակներ:

 

Հին ժամանակներում նույնպե՞ս խոսում էին աշխարհի վերջի մասին:

 

Այն ժամանակ շատ ակտուալ էին աշխարհի վերջի մասին խոսակցությունները, որոնք կապում էին նոր հազարամյակ մուտքի հետ, Քրիստոսի ծննդյան հետ, իբր հազար տարին լրանալուն պես աշխարհը պետք է կործանվեր: Սակայն աշխարհը չկործանվեց, և դա սկսեցին կապել Քրիստոսի մկրտության հետ, որի հազարամյակը կլրանար 1033 թ, ուստի մտածում էին որ ապոկալիպսիսը կլինի այդ թվականին: Բոլոր դեպքերում քրիստոնյա հասարակությունը աշխարհի մոտալուտ կործանման մասին չափազանց շատ խոսակցություններ էր լսում: Պիտի գար հակաքրիստոսը՝ նեռը, պիտի լինեին նշաններ՝ երկրաշարժեր, սով, տարաժամ հիվանդություններ, մահեր, եղանակները պիտի վատանային: Դեռ Խորենացին էր ասում, թե ինչպիսի ժամանակներում էին իրենք ապրում, երբ ամառը ձմեռ էր, իսկ ձմեռը սարսափելի դաժան էր: Ոչինչ չի փոխվել նաև մեր օրերում: Տեսնում ենք, թե նման գաղափարներն ինչպես են հասարակություններին դարձնում անզոր՝ պայքարելու համար:

 

Վերջերս փորձում են արդարացնել Վասակ Սյունեցու արածը և նսեմացնել Վարդանանց հերոսների սխրանքըՓորձում են արժեզրկել ազգային գաղափարներըԱրդյո՞ք պատմական հիմքեր կան:

 

Ինչ-որ գիրք գրվեց, որում փորձում էին նսեմացնել Վարդանանց հերոսների փառքը և արդարացնել Վասակ Սյունեցուն: Նման հրապարակումներին լուրջ վերաբերվել չի կարելի :
 

Մեր աղբյուրներն երկուսն են՝ Եղիշեն և Ղազար Փարպեցին: Նրանք ժամանակակից են, բայց համամիտ չեն: Եղիշեի և Ղազարի Վարդանները տարբեր մարդիկ են: Գործողություններն, իրողությունները հաճախ իրար հակասում են: Վասակի և Վարդանի համադրությունը խիստ արհեստականացված է: Իմ կարծիքով, Փարպեցին շատ ավելի ճշմարիտ է գրում: Եվ դա բնական է: Եղիշեն Վարդան Մամիկոնյանի քարտուղարն էր և ստեղծել է մի կերպար, որն իրականությունից վեր է կանգնած, իդելականացված է:

 

Վասակն է եղել դավաճան, ապստամբության կազմակերպիչներից մեկը: Երբեք պետք չի մոռանալ հետևյալը, երբ ապստամբությունը սկսված էր, ժողովուրդը ոտքի էր կանգնել, Վասակն անցավ պարսիկների կողմը: Դա դավաճանություն է: Դա ոչնչով չի արդարացվում: Նա գիտեր, որ իր տղաներն այնտեղ են: Նա իր տղաներին էր զոհում:
 

Վասակը հետ կանգնեց ապստամբությունից, անցավ պարսիկների կողմը՝ ապստամբությունը ճնշելու համար:

 

Պատմությունը կրկվո՞ւմ էԽորենացու «Ողբն» այսօր ակտուա՞լ է«Ողբի» ո՞ր հատվածներն են ակտուալ այսօր:
 

Նախ և առաջ տեղի ունեցավ հայկական պետականության անկումը: Իսկ Խորենացու նման մտածողի համար մեծագույն երջանկությունը սեփական պետականություն ունենալն է: Դրանից վեր ոչինչ չկար: Կան վատ, շատ վատ երևույթներ, բայց ամենավատ իշխանությունն ավելի լավ է, քան անիշխանությունը: Սա նաև ակտուալ է այսօրվա համար: Այսօրվա հասարակության մեջ իշխանության նկատմամբ կան շատ տեղին և անտեղին քննադատություններ: Արդարացված են դրանք: Այլ բան է, որ միջոցներ չեն ձեռնարկվում՝ բուժելու այդ երևույթները: Բայց, անշուշտ, այս իշխանությունները շատ ավելի լավ են, քան եթե մենք հայտնվենք անիշխանության քաոտիկ իրավիճակում:
 

Խոսելով վատ երևույթների մասին՝ Խորենացին ասում էր, որ չի կարելի մեղադրել հասարակական ընդամենը մեկ շերտի: Բոլորն են մեղավոր ստեղծված իրավիճակի համար: Մեղավոր են ուսուցիչները, որովհետև չեն սովորեցնում, աշակերտները, որովհետև չեն սովորում, պետությունը, որ ցածր է վարձատրում: Որտեղ է տեսնված, որ զինվորը փախչի հայրենիքին ծառայելուց: Զինվորը պետք է վերցնի իր սուրը և պաշտպանի հայրենիքը:
 

Խորենացին ցույց տալով վատ երևույթները՝ առաջարկում էր դրանք բուժել, որ հասարակությունը չկործանվի:
 

Այսօր էլ պիտի բուժվենք միաբանությամբ, սիրով, շրջապատող մարդկանց գնահատելով և սիրելով: Խորենացին հենց դա էր ասում: Առհասարակ վերացավ ամոթը, պատկառանքը և սերը հայ հասարակության մեջ: Ատելությունը ստեղծում է անմիաբանություն, նախանձ, մեծամտություն: Միմյանց չսիրելու պատճառով կործանվեց հայ հասարակությունը: Չափազանց կարևոր հանգամանք է՝ սիրել Աստծուն, որովհետև Աստված սեր է: Մարդկության հեռանկարները կախված են իրար սիրելու մեջ, այլ ոչ թե ատելության:
 

Զրուցեց՝ Էլիզա Մանուկյանը

  • 2021-10-18
×