«Պետության ամրացումը, մեր Եկեղեցու գերագույն առաքելություններից է ». Տեր Պարթև քհն. Մուրադյան

  • Գլխավոր էջ     >
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ     >
  • «Պետության ամրացումը, մեր Եկեղեցու գերագույն առաքելություններից է ». Տեր Պարթև քհն. Մուրադյան

«Պետության ամրացումը, մեր Եկեղեցու գերագույն առաքելություններից է ». Տեր Պարթև քհն. Մուրադյան

- Ս. ՊարթևըևՄ. Մաշտոցըեղելենհայգրչությանառաջինուսուցիչները, ո՞րնէեղելայսերկուսրբերիառաքելությունը, ինչիշնորհիվեկեղեցիննրանցդասեցսրբերիշարքում:

 

 

- Ինչպես որ ցանկացած հոգևորական, Ս. Սահակ Պարթևը և Ս. Մեսրոպ Մաշտոցը ևս նպատակ են ունեցել հզորացնել հավատը, և այդ շատ կարևոր առաքելությունը իրագործելու համար կարևորել են գրերի ստեղծումը: Այս կարևոր իրողությունը, որ նրանց ձեռամբ է իրագործվել, պատճառ է հանդիսացել, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցին նրանց սրբացնի, քանզի այս շատ կարևոր նպատակի համար երկու սրբերը ծառայեցրել են իրենց կյանքը: 

 

 

- Որքանո՞վ էր կարևոր մեզ համար գրերի գյուտը, և ի՞նչ փոփոխություններ բերեց այն քրիստոնյայի կյանք:

 

 

- Քրիստոնյայի համար շատ կարևոր է եղել գրերի գյուտը, և այս է պատճառը, որ մեր սուրբ հայրերից մեկը ժամանակին ասել է. «Հավատքը հայացավ ու մենք կարողացանք հայերեն աղոթել»: Այսպիսով, հայոց գրերի ստեղծումը նպաստեց, որպեսզի քրիստոնյան էլ ավելի ամրապնդի իր հավատը, քանի որ ցանկացած պարագայում, մարդը դպրության մեջ հաջողություններ է ունենում, երբ իր սեփական գրերով է կարողանում կարդալ և գրել: Պետությանամրացումը, հզորացումը, բարգավաճումը, պայծառացումըմերեկեղեցուգերագույնառաքելություններիցէ:

 

 

- Մ.ՄաշտոցնուՍ. Պարթևըամենանշանավորկրթականևքրիստոնեականգործիչներնենեղել, սերունդներըինչպե՞սպետքէարժանիդառնաննրանցկատարածգործին:

 

 

- Սերունդների համար շատ կարևոր է, որպեսզի գիտակցեն մեր թարգմանչաց սրբերի նվիրյալ աշխատանքը: Այն, ինչ որ նրանք ստեղծեցին և ավանդեցին մեզ, դարձավ մեր պարտքը, որպեսզի էլ ավելի այն զարգացնենք և հասցնենք կատարելության: Մենք և հաջորդ սերունդները պետք է ամենայն պատասխանատվությամբ շարունակենք հայապահպան այս աշխատանքը:

 

 

- Քրիստոնեության դիրքերը ամրապնդելու համար որքանո՞վ կարևոր եղավ գրերի գյուտը:

 

 

-Գրերի գյուտով, փաստորեն, մենք կարողացանք զարկ տալ թարգմանչական աշխատանքին, դպրությանը, և Եկեղեցին դեռևս վաղ քրիստոնեական ժամանակներից գիտակցեց, որ հայ ազգի պահպանման հիմքում ընկած է կրթությունը: Ամեն մի ուսյալ մարդ, կարևորելով ու գիտակցելով իր արժեքը, կարող է մեծ ավանդ ունենալ ազգապահպանության գործում: Եվ այստեղ է, որ Եկեղեցին, իր կարևորագույն խորհրդով, այն է՝ պահպանել ազգը և կրոնը զարկ տվեց հայ դպրությանը: 

 
  • 2021-10-20
×