Ապրիլի 1-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց հայոց առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լուսավորչի՝ խոր վիրապը մտնելու և այնտեղ կրած սոսկալի չարչարանքների հիշատակը։
ԱՀԹ «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի «Կանա-Սինգլ» ակումբի երիտասարդները Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի առաջնորդությամբ կազմակերպեցին ուխտագնացություն Արարատի մարզ՝ Մարմարաշենի Ս. Գևորգ, Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ, Բուրաստանի Ս. Հակոբ, Արևաշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցիներ, Խոր Վիրապ վանք: Բուրաստանի Ս. Հակոբ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչապտույտ:
Ս. Խոր Վիրապ վանքում ուխտավորները մասնակցեցին երեկոյան ժամերգության:
«Կանա-Սինգլ» երիտասարդական հավաքի հանդիպումները շարունակելի են:
Պատրաստեց Նաիրա Աթոյանը