7 եկեղեցի այցելած փոքրիկ ուխտավորներ

7 եկեղեցի այցելած փոքրիկ ուխտավորներ

40 մանկանց հիշատակության օրվա առթիվ «Կանա» մանկական դասընթացի փոքրիկ ուխտավորներն այցելեցին Արագածոտնի թեմի 7 վանքեր և եկեղեցիներ: 


Մանուկների ուխտագնացությունը մեկնարկեց Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցուց: Այնուհետև հերթականությամբ այցելեցին Օշականի Ս. Սիոն Մանկանոց, Ս. Մարիանե, Ս. Կարմրավոր, Մուղնու Ս. Գևորգ, Ուշիի Ս. Սարգիս եկեղեցիներ , Հովհաննավանք: 


Երեխաներին շատ հետաքրքեց Ուշիի Ս. Սարգիս վանքը, որը թեև խոնարհված է, սակայն շնորհիվ իր բարձր դիրքի և մեծ տարածքի ազդեցիկ տպավորություն գործեց ուխտավորների վրա: Ավանդության համաձայն, Ուշիի Ս. Սարգիս եկեղեցում է Ս. Մեսրոպ Մաշտոցն ամփոփել Ս. Սարգսի մասունքները: Ուշագրավ էր նաև Ս. Կարմրավոր եկեղեցու կարմիր կղմինդրե կտուրը, որը նույնությամբ պահպանվել է 6-րդ դարից: 


Յուրաքանչյուր եկեղեցու բակում Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի քրիստոնեական զրույցներն ուղեկցվում էին կազմակերպվող խաղերով: Իսկ ճանապարհին երեխաները շարական երգել և ճանապարհ գնալու աղոթք սովորեցին:

  • 2017-03-27
×