Դեկտեմբերի 19-ին Էրեբունի վարչական շրջանում «Բուն Բարեկենդանի» տոնին ընդառաջ կազմակերպվել է տոնածիսական միջոցառում, որը մեկնարկել է Տեր Զգոն քահանայի օրհնությամբ:
Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տոնն ամեն տարի բացառիկ հնչեղություն է ստանում:
«Վերադարձ» ազգագրական խումբը ներկայացրել է տոնի ծիսական հատվածը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանը:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև հյուրասիրություն: