Փետրվարի 3-ին ԱՀԹ Շահումյանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դերենիկ քահանա Միքայելյանը տնօրհնեքի կարգ կատարեց Այգեպատի, Քաղցրաշենի և Այգեզարդի միջնակարգ դպրոցներում։
Տեր հայրն օրհնեց աղը, հացը և ջուրը և հորդորեց նախանձախնդիր լինել Աստծո օրենքների պահպանմանը, Նրա պատգամների իրագործմանը քրիստոնեական կյանքում՝ Տիրոջ կողմից վարձատրության արժանանալու համար: Տնօրհնեքի արարողությամբ Քրիստոսի հոգևոր լույսը փոխանցվում է նաև դպրոցներին, որոնք սրբազան օջախներ են, որտեղ կրթվում, դաստիարակվում և հասակ են առնում մեր սիրելի երեխաները:
Այդ հոգևոր լույսով է, որ մշտապես մնում ենք Աստծո օրհնության մեջ, Տիրոջ Խաչի պահպանության ներքո և ցանկացած աշխատանք, բարի գործ հաջողությամբ է պսակվում:
Արարողության ավարտին դասղեկներն օրհնված աղը, հացը, ջուրը բաշխեցին բոլոր աշակերտներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին