Սուրբ Երրորդություն եկեղեցու Երիտասարդաց միությունը հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի առաջնորդությամբ ուխտագնացություն կատարեց Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Օրը պատահական չէր ընտրված. փետրվարի 14-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի ծննդյան օրը:
Միության անդամները մասնակից եղան Սուրբ և Անմահ Պատարագին, հաղորդվեցին Տիրոջ Մարնին ու Արյանը և ունկնդիր եղան պատարագիչ՝ Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ հայ համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանի քարոզին:
Սուրբ Պատարագի ավարտին` Երիտասարդաց միության անդամները շուրջպար բռնեցին եկեղեցու բակում և մեծ խնդությամբ լիարժեք ու անմոռանալի դարձրեցին իրենց ուխտագնացությունը:
Հռիփսիմե Գալստյան