Հունվարի 8-ին ԱՀԹ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և երիտասարդաց միությունները Տ. Տիրան ավագ քհն. Առուշանյանի գլխավորությամբ այցելեցին Երևանի «Ջերմիկ անկյուն» տուն-ինտերնատ։ Բնակիչները ուրախ և ջերմ մթնոլորտում դիմավորեցին տեր հորը և հյուրերին, ովքեր ամանօրյա բեմականացում էին պատրաստել նրանց համար:
Միջոցառումը սկսվեց տեր հոր օրհնությամբ և Տնօրհնեքի կարգով:
Բեմականացման ավարտին երիտասարդաց և տիկնանց միությունների անդամները Ձմեռ Պապի հետ միասին նվերներ հանձնեցին ներկաներին:
«Ջերմիկ անկյուն» խմբակային տան մոդելը ստեղծվել է մտավոր թերզարգացած երիտասարդների համար՝ նպատակ ունենալով ապահովել նրանց ինտեգրումը հասարակության մեջ։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին