Դեկտեմբերի 25-ին Արարատյան Հայրապետական թեմի Նուբարաշեն համայնքի Ս. Նահատակաց եկեղեցում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ, որին մասնակցեց նաև սիրիահայ համայնքը՝ որպես տարեվերջյան ուխտի Պատարագի։
Պատարագիչը Տեր Հայկազ քահանա Մասոյանն էր։ Տեր հորը սպասավորեցին Հալեպի տարբեր եկեղեցիների սարկավագներ։
Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստի արարողություն՝ Սիրիայում նահատակված հայ քրիստոնյաների և բոլոր զոհվածների համար, որից հետո մատուցվեց սիրո ճաշ։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին