Դեկտեմբերի 21-ին Արարատյան Հայրապետական թեմի Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու բակում, եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եղիշե քահանա Նուրիջանյանի մտահղացմամբ անցկացվեց ձնեմարդ պատրաստելու մրցույթ: Մրցույթին մասնակցեցին Ներքին Դվին գյուղի միջնակարգ դպրոցի մոտ 25 աշակերտ՝ Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Վարդուհի Առաքելյանի ուղեկցությամբ:
Թեպետև ձյունը փշրվող էր, այդուհանդերձ, թիմերից մեկը կարողացավ կատարել առաջադրանքը և պատրաստեց գեղեցիկ ձնեմարդ: Մրցույթում հաղթեց «Սուրբ Հարություն» թիմը: Մյուս թիմերն էին՝ Դվին, Սուրբ Հակոբ, Արևներ, Արծիվներ և Թաբաշ, որը Դվին գյուղի հին անունն է: Երեխաների ոգևորությունն այնքան մեծ էր, որ վերջիններս ցանկություն հայտնեցին մրցույթը կրկնել ավելի ընդլայնված կազմով, երբ նորից ձյուն տեղա:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին