Նշվեց հաշմանդամություն ունեցողների միջազգային օրը

Նշվեց հաշմանդամություն ունեցողների միջազգային օրը

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ և ՀԱԹ Ս․ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի նախաձեռնությամբ Խարբերդի մանկատան սաները հնարավորություն ունեցան հաշմանդամության միջազգային օրվա առիթով «Հայաստան» կինոթատրոնում մուլտֆիլմ դիտել, որից հետո այցելեցին եկեղեցի։


Եկեղեցու դահլիճում մանկատան սաներին երգուպարով, խաղերով ու նվերներով դիմավորեցին երիտասարդաց միության անդամները։
Եկեղեցում նրանց արդեն սպասում էր նաև խաղավար Թիթիզիկը, ով ուրախ ժամանց պարգևեց երեխաներին:


Խարբերդի մասնագիտացված մանկատունն ունի մոտ 300 սան: Այստեղ ապրում են ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ ու երիտասարդներ, որոնցից շատերը մշտական խնամքի, հոգատարության կարիք ունեն։


Նշենք, որ երկար ժամանակ է, ինչ Ս․ Երրորդություն եկեղեցին իր հոգածության ներքո է պահում Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներին` կազմակերպելով այցեր «Հայաստան» կինոթատրոն, ինչպես նաև եկեղեցու անդամների հաճախակի այցելություններ մանկատուն:

 


Հռիփսիմե Գալստյան

  • 2016-12-05
×