Նոյեմբերի 21-ին Ս. Մարիամ Աստվածածնի՝ տաճարին ընծայման տոնի կապակցությամբ ԱՀԹ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրան ավագ քհն. Առուշանյանն այցելեց Մալաթիայի Ս. Աստվածամայր հիվանդանոց:
Տեր հայրն օրհնեց բոլոր ծննդկաններին, նորածիններն ու բժշկական անձնակազմին և բոլորին աղոթգրքեր նվիրեց։
Նոյեմբերի 21-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ս. Տիրամորը նվիրված տոներից մեկը՝ երեքամյա Ս. Աստվածածնի՝ տաճարին ընծայման տոնը։
Այն անշարժ տոն է, որը բոլոր քրիստոնեական եկեղեցիները նշում են նոյեմբերի 21-ին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին