Նոյեմբերի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակցեցին Հաղթանակի զբոսայգում Երևանի քաղաքապետարանի կազմակերպած համաքաղաքային շաբաթօրյակին։
ԱՀԹ երիտասարդաց միությունները սերտորեն համագործակցում են քաղաքապետարանի հետ և ակտիվորեն մասնակցում կազմակերպվող գրեթե բոլոր միջոցառումներին։ Շաբաթօրյակը ևս բացառություն չէր։
Ավանդույթի համաձայն Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով:
Թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ նոյեմբերի 13-ին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում ևս կատարվեց աշնանային ծառատունկ, որին մասնակցում էին եկեղեցու հոգևոր հայրերը, տիկնանց և երիտասարդաց միությունների անդամները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին