Նոյեմբերի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանը ներկա գտնվեց Ավան վարչական շրջանի մշակույթի տան դահլիճում «Հրաշամանուկ» բեմարվեստի մանկապատանեկան ստուդիայի գործունեության 1-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Երեկոյի ընթացքում «Հրաշամանուկ» ստուդիայի ղեկավար Սասուն Առաքելյանը պատվավոր հյուր Տեր Հարություն քահանա Ավագյանին հանձնեց «Հրաշամանուկ» բեմարվեստի ստուդիայի լավագույն բարեկամի հավաստագիր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին