Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատանի անդամներն իրենց դպրոցական արձակուրդն իզուր չանցկացրեցին: Մեկ շաբաթ շարունակ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը հոգևոր զրույցներ և դասեր անցկացրեց ապագա դպիրների հետ:
Ապագա շապիկավոր պատանիները մեկ շաբաթվա ընթացքում փորձեցին ավելի լավ ծանոթանալ Հայ եկեղեցու նվիրապետական աստիճաններին և հատկապես դպրաց դասի պարտականություններին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին