Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մասիսի Ս․ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի ձեռամբ պսակադրված նորաստեղծ ընտանիքները որպես նվեր ստանում են Աստվածաշունչ մատյաններ։
Սուրբ Գրքերը եկեղեցուն տրամադրել են բարերարներ, ովքեր չեն ցանկացել նշել իրենց անունները։
Այր և կին միությունն օրհնվում է Աստծո անունով: Իբրև Եկեղեցու ճշմարիտ անդամներ՝ նրանք պետք է մաքրակենցաղ լինեն, որպեսզի իրենց միությունն արդյունավոր լինի, տուն, ընտանիք կազմվի, և Եկեղեցին զորանա նոր ուժերով։ Իսկ աստվածահաճո և ճիշտ ընտանիք կազմելու հարցում Սուրբ Գիրքն անփոխարնելի կլինի նորաստեղծ ընտանիքների համար։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին