Հոգևոր զրույց և օրհնություն Արտաշատի ծննդատանը

Հոգևոր զրույց և օրհնություն Արտաշատի ծննդատանը

Հոկտեմբերի 7-ին Արարատյան Հայրապետական թեմի Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանն այցելություն կատարեց Արտաշատի ծննդատուն:


Տեր հայրը հոգևոր զրույց ունեցավ աշխատակազմի հետ, օրհնության կարգ կատարեց և աղոթագրքեր նվիրեց:


Երկար տարիներ բժշկական կենտրոնները և հատկապես ծննդատները թեմի ուշադրության կենտրոնում են: Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ծննդատներ հովվական այցելություններ կատարվում են հատկապես Ս. Աստվածածնին նվիրված տոներին ընդառաջ:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-11-07
×