Նոյեմբերի 5-ին ԱՀԹ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միությունը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի գլխավորությամբ ուխտագնացության մեկնեց Սաղմոսավանք և Օհանավանք (Հովհանավանք) հայոց հռչակավոր վանքեր:
Այսօրվա երիտասարդի անցած ճանապարհը գծում է վաղվա սերնդի ճակատագիրը, Հայաստան պետության ճակատագիրը։ Իսկ կրոնը, հավատքը, հոգևոր զարգացումն այդ ճանապարհի անբաժանելի մասնիկներն են, որոնք առավել ամրանում և արմատավորվում են ուխտագնացությունների միջոցով։
Այս ամենի հստակ գիտակցումով է, որ հոգևորականները բացի համայնքային ուխտագնացություններից կազմակերպում են նաև ուխտագնացություններ երիտասարդաց միության անդամների համար։
Ուխտագնացությունն ուխտավորի հավատքի ճանապարհն է, որը մշտական նորոգման և վերաիմաստավորման կարիք ունի։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին