Օգնություն ևս չորս անապահով ընտանիքի

Օգնություն ևս չորս անապահով ընտանիքի

Նոյեմբերի 1-ին ԱՀԹ Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության անդամները Տեր Դանիել քահանա Բաղումյանի գլխավորությամբ հերթական անգամ իրականացրեցին բարեգործական-սոցիալական մի ծրագիր, որի ընթացքում այցելում են անապահով ընտանիքներ, որոնք իրապես և՛ հոգևոր և՛ ֆինանսական աջակցության կարիք ունեն։


Այս անգամ եկեղեցու երիտասարդաց միության անդամների ընկերների և եկեղեցասեր հավատացյալների աջակցությամբ հավաքված 85.000 դրամի գնված սնունդ ու այլ պարագաներ բաշխվեցին չորս ընտանիքների:


Եկեղեցու հայրերը մշտապես հիշեցրել են բարեգործության անհրաժեշտության մասին՝ այն համարելով քրիստոնեական գլխավոր առաքինություններից մեկը: Ս. Բարսեղ Կեսարացին ասում է, թե խնայված ավելորդ հացը սովյալինն է, ավելորդ հագուստը՝ մերկինը, իսկ հողին պահ տրված արծաթը՝ աղքատինը:


Այս նախաձեռնությունն ունի շարունակական բնույթ և կշարունակվի առաջիկա ամիսների ընթացքում:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-11-01
×