Նոյեմբեր 2-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և ԱՀԹ Մասիսի Ս․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի գլխավորությամբ ՀՕՖ-ի (Հայ օգնության ֆոնդ) երեխաների աջակցության կենտրոնի սաներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Ժամերգությունից հետո ուխտավորներն այցելեցին տաճարի թանգարան, ապա գանձատուն` հաղորդակից լինելու Էջմիածնի հոգևոր և պատմական արժեքներին:
Դեռևս 2010 թվականից Տ. Աշոտ քահանա Սաֆարյանն ամեն երեքշաբթի այցելում է այս կենտրոն և զբաղվում սոցալապես անապահով ընտանիքներից այստեղ հավաքված երեխաների հոգևոր կրթությամբ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին