Ուխտագնացություն Աշտարակի սրբավայրեր

Ուխտագնացություն Աշտարակի սրբավայրեր

Հոկտեմբերի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի Վեդու Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ ուխտագնացության մեկնեց Աշտարակի սրբավայրեր:


Ութսուն ուխտավորների ճանապարհն անցավ Մուղնու, Կարբիի, Սաղմոսավանքի, Օհանավանի սրբավայրերով։
Այս տեսակ ուխտագնացությունները հնարավորություն են տալիս ոչ միայն հոգևոր խաղաղության հասնել, այլ ևս մեկ անգամ ծանոթանալ հայկական մշակույթի, ճարտարապետության գոհարներին։


Ուխտագնացությունը ժողովրդական քրիստոնեության ձևերից մեկն է, որը լայն տարածում ունի հայերիս մեջ: Համաձայն քրիստոնեական ընկալումների՝ ուխտագնացությունը երկրից դեպի երկինք հոգևոր ճամփորդություն է՝ միջնորդավորված սրբավայրերով: Այն կապված է սրբացած տեղի խորհրդի, պատմության և դեպի այդ սրբավայրը ձգտելու մարդկային բնական զգացման հետ:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-10-15
×