Հուլիսի 19-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ «Մանկունք» երգչախմբի համերգը:
Երեկոն կրում էր «Խոնարհում զինվորին» խորագիրը և նվիրված էր 1915 թվականի եղեռնագործության նահատակների և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս տղաների հիշատակին:
Միջոցառումը սկսվեց Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանի օրնության խոսքով և միասնական աղոթքով:
Երգացանկը բազմաժանր էր: Փոքրիկները հանդես եկան հոգևոր աշխարհիկ և ժողովրդական կատարումներով:
«Մանկունք» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Նարինե Հայրապետյանի խոսքով՝ մեծ չարչարանքի շնորհիվ են հասել այն արդյունքին, որը ցույց տվեցին փոքրիկներն այսօր, և իր բոլոր սպասումներն արդարացրեցին անվերապահորեն:
Համերգային ծրագրի վերջում վերջում որպես ուղերձ մանուկների շուրթերից հնչեց «Ապրել խաղաղ» երգը:
Արարատյան Հայարապետական թեմի տեղեկատվական բաժին