Հուլիսի 2-ին` Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Շահե քահանա Հայրապետյանը «Երևան ջուր» ՓԲԸ–ի նախաձեռնությամբ օրհնեց Երևանը սնուցող աղբյուրներից մեկը:Տեր հորն ուղեկցում էր Հայկ սարկավագ Պալոյանը:Արարողությանը երգակցում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու <<Արարատ>> երգչախումբը (գեղ. ղեկավար Գրիգոր Հարության): Արարողությանը մասնակցում էին կազմակերպության տնօրեն Գոռ Գրիգորյանը, ընկերության աշխատակիցները: Այս կերպ կազմակերպության աշխատակիցները ցանկանում են մաղթել, որ մեր աղբյուրները երբեք չցամաքեն ու կյանքը հարատևի:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին